Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել
Թուրքիայի Բուրսայի նավահանգստից դուրս եկած եւ դեպի Զոնգուլդաք ուղղություն վերցրած MV Bilal բեռնատար նավը խորտակվել է Շիլեի ափերի մոտ։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ նավի խորտակվելու մասին հայտն է դարձել, եր նավը կորել է ռադարների տեսադաշտից։
Դեպքի վայր մեկնած մեկնած փրկարար նավեր հայտնել են նավի խորտակման մասին եւ արագ անցել փրկարարական աշխատանքներին։
Նավում գտնված 10 հոգանոց անձնակազմից 4–ի դիակները ափ են հանվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Նավի խորտակման պատճառները դեռ հայտնի չեն։