Ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի հետեւորդների թիվը Twitter–ում անցել է 1 մլն–ից
Ստամբուլահայ հայտնի լրագրող ու բլոգեր Հայկո Բաղդատի հետեւորդների թիվը Twitter–ում անցել է 1 մլն–ի սահմանը։
Հայկո Բաղդատը Twitter–ում անդրադարձել է այս փաստին՝ նշելով. «Ես արդեն 1 մլն դարձա։ Ու դու արդեն վերջացար, «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն»,–գրել է Հայկո Բաղդատը։
Նշենք, որ Հայկո Բաղդատը վարել էմի շարք ռեյթինգային հաղորդումներ թուրքական հեռուստաալիքներով։ Նա առաջադրվել էր նաեւ պատգամավորի թեկնածու Ստամբուլում։
Հայկո Բաղդատը հայտնի է նաեւ Անկարայի արդեն նախկին քաղաքապետի հետ դատական հայցերով։ Հայկո բղդատը քննադատել էր Անկարայի քաղաքապետին՝ հայերին վիրավորելու համար, իսկ Անկարայի քաղաքապետն էլ դատի էր տվել Հայկո Բաղդատին՝ իրեն վիրավորելու համար։