Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար. Մակրոն Ջո Բայդենը ևս շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ Մենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները. Քամալա Հարրիս Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ռոբերտ Քոչարյանը թիմի հավաք է կազմակերպել Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը Մակրոնը հաշտվել է Թրամփի հաղթանակի հետ Թուրքիան նշել է, թե երբ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարեց իր հաղթանակի մասին Թրամփին շնորհավորել է Սալվադորի նախագահը Լարսը փակ է ֆուռերի համար ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծող ոստիկանը վերադարձել է աշխատանքի. գործը փակել ենԱԺ նախագահը և ՔՊ-ական երկու պատգամավոր առաջարկում են հրաժարվել ՀՀ օրհներգի վերջին քառատողիցՇատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար. ՄակրոնԱՊՀ-ում ամենաթանկ բենզինը Հայաստանում էԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան տուժածներԻրանը մահապատժի է դատապարտել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող 3 անձիՀովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը«Սրբազան պայքարի» աջակիցներին ձերբակալել են ահաբեկելու նպատակովԱրմավիրի մարզում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորըԵրևանում շինություն է այրվել․ կա տուժած«Քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել»Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավարՋո Բայդենը ևս շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու առթիվՁերբակալվել է Աչաջրի դպրոցի փոխտնօրենըԵրևանում թալանել են ձայնագրման ստուդիաներից մեկը՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկաԳյումրիում կառավարման կոլապս է, 2000-ից ավելի աշխատող աշխատավարձ չի ստացել. «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարԱնդրանիկ Քոչարյանը Ալեն Սիմոնյանին պետք է դիմում գրեր, բայց չի արելԱպագայի նկատմամբ անվստահությունը՝ իշխանության նկատմամբ տոտալ դժգոհությունների ֆոնինՏարածաշրջանային առևտրային «դիվեսիֆիկացիան» ու իրական պատկերըՍահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինՄենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները. Քամալա Հարրիս2026 թ. հունվարի 1-ից ջրօգտագործման թույլտվությունը տրվելու է էլեկտրոնային հարթակի միջոցովՀայտնի է դարձել Դոնալդ Թրամփի երդմնակալության օրըԶելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՆպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստներըՌոբերտ Քոչարյանը թիմի հավաք է կազմակերպելԼուլուի պաշտպանական ճառը ցնցել է ՔՊ-ականներինԱմերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ ՊեսկովՆորատուսցի Արայի՝ Արա Բանդուրյանի որդին կմնա կալանքի տակԹրամփի առաջին ելույթը հաղթանակից հետոԻնչպես տարբերել իսկական պանիրը ոչ իսկականիցՉեչնիայում տղամարդկանց ստիպողաբար ուղարկում են ուկրաինական ճակատ Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ ՓաշինյանըՌուսական արժեթղթերը թանկացել են Թրամփի հաղթանակի մասին լուրերի ֆոնին«Ցավոք, մենք դեռ 2020թ. նոյեմբերի 9-ի մեջ ենք». Գեղամ ՆազարյանԵրկու օրում բացահայտվել է հանցագործության 92 դեպքՄակրոնը հաշտվել է Թրամփի հաղթանակի հետԱյսօր ամենահաճախ տրվող հարցը՝ Թրամփի հաղթանակը մեզ համար լա՞վ էԹուրքիան նշել է, թե երբ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետԹրամփը հայտարարեց իր հաղթանակի մասինԹրամփին շնորհավորել է Սալվադորի նախագահըԹրամփը շատ մոտ է հաղթանակին, իսկ Սենատում նա արդեն մեծամասնություն ունի«Մենք մինչեւ հիմա Հայաստանի համար զոհվածների հիշատակի օր չունենք». Գեղամ ՆազարյանԱԺ-ում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ լսումներ կլինեն«ՀՐԱՊԱՐԱԿ»․ Սիսիանի համայնքապետը պարգեւատրել է սիրելի քեռուն Լարսը փակ է ֆուռերի համարԲարսելոնային Բելգրադում ծանր հանդիպում է սպասվումWhatsApp-ում նոր գործառույթ է ավելացելՈվքեր են այն 4 պատգամավորները, որոնք կողմ չեն քվեարկել կանոնակարգին
Հայաստան

Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական գործիչներին՝ արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար. Գարեգին Բ

Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։

Ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձում․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար:

Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով:

Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։ Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։

Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար: Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։

Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։ Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։

Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին:

Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. Ամեն»։