Վրաստանի ձմեռային հանգստավայրերում հանգիստը կարող է թանկանալ
Վրաստանի ձմեռային հանգստավայրերում հանգիստը կարող է թանկանալ: Հյուրանոցների սեփականատերերի մի մասը նշում է, որ գազի սակագնի բարձրացման և ազգային արժույթի անկայունության պատճառով նրանք չեն կարողանա պահպանել անցած տարվա գները, հայտնում է Business Грузия-ն:
Միևնույն ժամանակ, որոշ հյուրանոցների սեփականատերեր հայտնել են, որ չեն պատրաստվում բարձրացնել ծառայությունների գները:
Հյուրանոցների սեփականատերերի մի մասը, սակայն, նշում է, որ չեն կարող աշխատել վնաս կրելով, և նախկին սակագնի պահպանումն անհնար են համարում, քանի որ նախորդ տարվա համեմատ գները բարձրացել են բոլոր ոլորտներում: