Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ՄԽ համանախագահների հետ կհանդիպեն նոյեմբերի կեսին. Մամեդյարով
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Նոյեմբերի կեսին կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է «Թրենդ» գործակալությունը։
Նրա խոսքով՝ հանդիպման վայրը դեռ որոշված չէ, սակայն հայտնի է, որ «հանդիպումները կկայանան յուրաքանչյուր նախարարի հետ առանձին- առանձին»:
Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս հանդիպում կանցկացնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 16-ին հանդիպում են անցկացրել Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում:
«Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասված է հայտարարությունում: