Կատալոնացիներն իրենց հիմար քայլերով հայտնվեցին ապուշ վիճակում
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը եւ փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան պաշտոնապես նշանակվել են Կատալոնիայի ղեկավարներ:
Թագավորական հրամանագիրը հրապարակվել է հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան:
Հրամանագրում նշված է, որ ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ օրենսդրության համաձայն, Կատալոնիայի ղեկավարությունը հանձնվում են Ռախոյին եւ Սաենս դե Սանտամարիային:
Երեկ ուշ երեկոյան Իսպանիայի վարչապետը հայտարարեց Կատալոնիայի խորհրդարանը ցրելու մասին: Միաժամանակ Կատալոնիայի կառավարության անդամները հեռացվել են իրենց պաշտոններից:
Հիշեցնենք, որ երբ Կատալոնիայի խորհրդարանը հենվելով չկայացած հանրաքվեի արդյունքների վրա հռչակեց ինքնավարության անկախությունը, Մադրիդը գործածության մեջ մտցրեց սահմանադրության 155 հոդվածը եւ վերացրեց Կատալոնիայի ինքնավարությունը:
Կատալոնիայի ոստիկանության ղեկավարի պաշտոնն էլ ստանձնել է Իսպանիայի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Սոիդոն:
Կատալոնիայի ոստիկանապետ Ժոզեպ Լուիս Տրապերոն հեռացվել է պաշտոնից:
Այսպիսով, Կատալոնիայի ղեկավարության անխոհեմ, արկածախնդիր գործողությունների արդյունքում իրավիճակն ավելի սրվեց, իսկ Կատալոնիան մնաց առանց ինքնավարության:
Ընդգծենք, որ կատալոնացիներն ունեին լայն ինքնավարություն, պաշտոնական գրագրությունը, ուսուցումը դպրոցներում եւ համալսարաններում իրականացնում էին կատալորեներենով եւ ունեին բարձր կենսամակարդակ:
Իրավիճակն ամբողջությամբ հասլկանալու համար հարկ ենք համարում շեշտել, որ Կատալոնիայի բնակչությունը 7.5 միլիոն է, իսկ կատալոնացիները կազմում են բնակչության 35 տոկոսը: Հանրաքվեին, ըստ կատալոնական աղբյուրների, մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 45 տոկոսը, որոնց իբր 90 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը:
Ահա այսպիսի անհասկանալի պատմություն, որից հաստատ ոչ իսպանացիներն են շահելու, ոչ էլ իսպանացիներին լեզվով եւ մշակույթով շատ մոտ կատալոնացիները:
Top-News.am