ԱՄՆ-ի ամենաբարձր շինությունը կկառուցվի հայ գործարարին պատկանող ընկերության կողմից (Լուսանկարներ)
ԱՄՆ-ի ամենաբարձր երկնաքերը կկառուցվի ազգությամբ հայ գործարարին պատկանող ընկերության կողմից: Նյու Յորքի քաղաքային կառուցապատման վարչությունը հավանություն է տվել, որ քաղաքում կառուցվի Մոսկովյան Meganom ընկերության 262 Fifth Avenue երկնաքերը, հաղորդում է Dezeen-ը:
Ռուսական ճարտարապետական ընկերության կողմից կառուցվող ԱՄՆ-ի ամենաբարձր շինությունը կունենա «երկնային դարակների» տեսք։
Երկնաքերն ունենալու է 307.5 մետր բարձրություն եւ ամենավերեւում ունենալու է դիտասրահ։ «Մենք չէինք ցանկանում, որ այն շատ բաձր լինի, բայց միաժամանակ նպատակ ունեինք, որ տեսանելի լինի բոլոր կողմերից եւ գեղեցիկ տեսարաններ բացվեն բնակարաններից։ Մենք որոշեցինք, որ այն չպետք է լինի ավելի բարձր, քան Էմփայր Սթեյթ Բիլդինգի դիտասրահը եւ այդ նպատակով շատ ուշադիր ենք լինելու, որպեսզի այս կառույցը չփակի այնտեղից բացվող տեսարանը»,-նշում է ընկերության հիմնադիր Յուրի Գրիգորյանը։
Բնակարանները նմանվում են դարակների, քանի որ չկան առանձին սենյակներ, այլ առաջարկվում է ընդհանուր տարածք, որը բնակչները իրենք են որոշում ինչպես օգտագործել։
Meganom-ի այս առաջարկը Նյու Յորքի համար կլինի «յուահաատուկ» կառույց, քանի որ կառուցման համար ընտրված նյութերը հնարավորությություն կտան ունենալ կայուն զով ջերմաստիճան շոգ ամառների եւ ցուրտ ձմեռների ընթացքում։
Չնայած սա Meganom-ի առաջին նախագիծն է ԱՄՆ-ում, սակայն ընկերությունն ներգրաված է մի շարք ռուսական շենքերի կառուցապատման գործում։