ԱՄՆ-ն աննախադեպ ճնշում է գործադրում նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների վրա. Պատրուշեւ
ԱՄՆ-ն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա՝ նպատակ ունենալով քայքայել նախկին ԽՍՀՄ երկրների կառուցողական հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա»,-ասել է նա։
Գլխավոր նպատակը, ըստ նրա, նախկին ԽՍՀՄ երկրների կառուցողական հարաբերությունները քայքայելն է, ինչպես նաեւ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին խոչընդոտելը:
Իրենց ծրագրերն ի կատար ածելու համար անգլոսաքսերը շանտաժի, խաբեության եւ սպառնալիքների միջոցով փորձում են իրենց շրջանակում ներգրավել առավելագույն թվով պետությունների, որոնց շահերի հետ նույնիսկ չեն մտածում հաշվի նստել, ասել է Նիկոլայ Պատրուշեւը։