Այսօր՝ 28 սեպտեմբերի 2023թ., 00:00
Այրվածքաբանության ազգային կենտրոնում Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժածներ են մահացել․ տնօրեն Հարությունագոմերի մեկ շաբաթ անհետ կորած 6 բնակիչներին գտել են Ասկերանի Խաչեն գյուղի տարածում եւ տեղափոխել Ստեփանակերտ Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և տարեց տղամարդ. աղջիկն ունի ձեռքի և աչքի խնդիր Կողմերն իրենք պետք է ինչ-որ կարգավորման գան. Միլլերը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոն. ԼՂ-ում էթնիկ հայերի անվտանգության երաշխիքներ չկան Կիևը իր դաշնակիցներին առաջարկել է հարվածել ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի թիրախներին ԱՄՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Ռուս խաղաղապահները ուղղաթիռով Արցախից Սիսիան են տեղափոխել պայթյունից տուժածների եւ այլ հիվանդների Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել Միլլեր. ԱՄՆ-ն առաջիկա օրերին գործընկերների հետ կհամակարգի Ղարաբաղում մոնիթորինգի առաքելությունը «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Սերխիո Ռամոսի տունը թալանել են Սևիլիա-Լանս հանդիպման ընթացքում Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են. Թինա Կանդելակի Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը Ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Աշոտյանին ազատ կարձակեն, վաղը ժամը 11-ին կհրապարակեն որոշումը. փաստաբան «Դատապարտում եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը, ՀՀ ԱԳՆ-ից էլ ոչ մի պահանջ չունեմ, նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը». Աբրահամ Գասպարյան Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասին ՀՀ-ի պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Նորայր Նորիկյան Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, պահանջում ենք կանխելու պետության հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը․ ՀԺՄ Սամվել Բաբայանի՝ առանց որևէ խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական սև ցուցակներում են. Տիգրան Աբրահամյան 2,000 մարդ՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, զբաղված են Հայաստանում տեղեկատվական դաշտի մշակմամբ. Զախարովա Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, կպաշտպանենք նրա իրավունքները. Պեսկով Ինչպե՞ս կարող է գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից. ադրբեջանագետը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածել Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին․ Արման Թաթոյան Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման տեղեկությունը. նրան տեղափոխել են Բաքու Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն դոլար Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 66 մասնակից Կանադայի կառավարությունը նշանակել է ՀՀ-ում իր առաջին դեսպանին Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին Ադրբեջանը սեպտեմբերի 19-ի գործողության հետևանքով ունի 199 զոհ. Meydan TV Ադրբեջանը 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք է ուղարկել Ստեփանակերտ Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել․ՔԿ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը պետք է ավարտին հասցվի. հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել. Էրդողան Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր ՀՀ տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես հանրաքվեի միջոցով․ իրավաբան-գիտնականներ Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թուրք ազգայնականը կոչ է անում Արցախին աջակցություն հայտնած մտավորականներին արտաքսել Հայաստան Հենրիխ Մխիթարյան․ Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտի պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում 290 վիրավոր, 7 մարդու կյանք հնարավոր չէր փրկել, կա 13 չճանաչված մարմին. Նոր մանրամասներ՝ Արցախի պայթյունից ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է «Արցախում չունենք բժշկական ռեսուրս». բժիշկներն ահազանգում են՝ պայթյունից տուժածներին օգնություն է պետք Պետդեպը՝ Փաշինյանի հասցեին ռուսական քննադատության մասին. Ռուսաստանին չի կարելի ապավինել որպես միջազգային գործընկեր Բոլոր մտքերս վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են․ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել․ Քեթրին Քոլոնա Մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս. Արման Թաթոյան Ինչպես են ոստիկանները «վնասազերծում» երիտասարդ ակտիվիստին Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մարդկությունը նորից որոշում է կանգնել անմարդկայնության ճանապարհին. Մուրադ Իսմայիլ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց Ստեփանակետի հրապարակից տարհանում է իրականացվում (լուսանկարներ) «Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի»․ Էրիկ Էսրաիլյան Եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ գազից հրաժարվելու կոչերը Տիգրան Մեծի պողոտան փակած ցուցարարները երգում են Հայաստանի հիմնը Երեւանի փողոցներից ոստիկանությունը բերման է ենթարկել 142 քաղաքացու. Ոստիկանության տվյալները Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ Մետաքսե Հակոբյան․ Խաղաղապահների բժշկական ջոկատը շարունակում է անդադար ռեժիմով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչներին. ՌԴ ՊՆ Ըմբշամարտի ԱԱ․ Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ Արցախից զանգում ասում են՝ ճիշտ է, որ մեզ այդտեղ չեն ընդունում, միջանցքը բացեք՝ այստեղ չեն ընդունում, ուրիշ տեղ կգնանք, բայց փրկվենք․ արցախցի կին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից. փաստաբան Հանկարծ չնահանջեք, շարունակեք պայքարը․ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեում է Չորս եղբայր եմ կորցրել, եթե Արցախը տվել են, Հայաստանն էլ կտան․ Ազնավուրի անվան քոլեջի ուսանողները միացել են դասադուլին Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ. Հաջիև Լարված իրավիճակ՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում, ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին և այլ քաղաքացիների Անդրանիկ Թևանյանին զրկել են իրավական օգնությունից. փաստաբան Եթե Հայաստանը «բարեխղճորեն կատարի» իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի. Թուրքիայի ՊՆ ղեկավար Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Այսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան Վերահաշվարկի արդյունքում ձայներ են ավելացել. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 31, «Ազգային առաջընթաց»՝ 32, «Մայր Հայաստան»՝ 67 Դասադուլներով, գործադուլներով, անհնազանդության ակցիաներով իշխանությանը ծնկի ենք բերելու․ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել ապակենտրոն պայքարը Թուրքիայի ՊՆ պաշտոնյան հավաստիացրել է, թե «Թուրքիան ուղիղ չի մասնակցել Ղարաբաղի դեմ ռազմական գործողությանը»․ Reuters Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անդրադարձել է ռուս խաղաղապահների մեքենայի վրա բացված կրակահերթին
Հարցում

Ինչ խնդիրների են բախվում Հայաստան ու Վրաստան ներգաղթած ռուսները

Արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնը հրապարակել է «Ռուսները՝ Հարավային Կովկասում» զեկույցը՝ հիմնվելով Հայաստանում ու Վրաստանում ռուս ներգաղթյալների շրջանում անցկացված հարցումների վրա, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Ուկրաինա՝ ռուսական զինուժի լայնածավալ ներխուժումից հետո, Վրաստանն ու Հայաստանը ռուս ներգաղթյալների նախընտրած ուղղություններից են, որոնք տեղափոխվում են հարավկովկասյան երկրներ մշտական կամ ժամանակավոր բնակության համար՝ նշված է Արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ «Ռուսները՝ Հարավային Կովկասում» զեկույցում։ Զեկույցի հիմքում Հայաստանում ու Վրաստանում ռուս ներգաղթյալների շրջանում անցկացված հարցումներն են:

«Վրաստանը ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ, իսկ օդային ճանապարհով Հայաստան հասնելը դյուրին է Մոսկվայից կամ [Ռուսաստանի] այլ բնակավայրերից: Այս երկրներն ունեն ներգաղթի այնպիսի քաղաքականություն, որը չափազանց ձեռնտու է ռուսներին»,- «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանն ասել է զեկույցի համահեղինակ Ջորջ Սորոկան:

Ըստ զեկույցի, ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի խոշոր քաղաքներից են՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Եկատերինբուրգ և այլն:

«Հատկանշական է, որ ընտանիք ունեցող անձինք հակված էին ներգաղթել Վրաստան։ Մինչդեռ, միայնակները կամ առանց երեխաների մեկնողները նախընտրել են Հայաստանը»,- նկատում է Ջորջ Սորոկան:

Նրա պնդմամբ, Հայաստանը նախընտրելի ներգաղթի ուղղություն էր անմիջապես պատերազմի բռնկումից հետո՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Մինչդեռ, Վրաստանի դեպքում ավելի շատ են Ռուսաստանում մասնակի զորահավաքից հետո՝ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին հեռացածները:

«Կարծում եմ, մեծ հաշվով, դա պայմանավորված էր մասնակի զորահավաքի հայտարարումից հետո ավիատոմսերի գների կտրուկ աճով և, իհարկե, Վրաստանի՝ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի առկայությամբ»,- ասում է Սորոկան:

Զեկույցի համաձայն, հարցման մասնակիցների կեսից ավելին չեն որոշել, թե որքան ժամանակով են լքել Ռուսաստանը։ Այս հանգամանքը, ըստ զեկույցի մեկ այլ համահեղինակ Ֆելիքս Քրավաթեքի, վկայում է անորոշության մասին:

Հայաստանն ու Վրաստանը որպես մշտական բնակության վայր դիտարկողների թվերը կարող են ապագայում փոխվել՝ բազմաթիվ գործոնների պատճառով․ օրինակ, ֆինանսական միջոցների բացակայություն, այլ երկիր տեղափոխվելու անկարողություն կամ շենգենյան վիզա ստանալու դժվարություն:

«Հայաստանում նրանց՝ [ներգաղթածների] 20 տոկոսը պնդում է, որ ընդմիշտ է լքել Ռուսաստանը և, չի բացառվում, որ նրանք իրենց կյանքը կապում են Հայաստանի հետ։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը զգալիորեն պակաս է, ինչը կարող է նշանակել, որ նրանք Վրաստանը դիտարկում եմ որպես տարանցիկ երկիր»,- պնդում է Ֆելիքս Քրավաթեքը «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում::

Երկու երկրներում էլ, ըստ զեկույցի, ներգաղթածները բախվել են որոշակի հոգեբանական և նյութական դժվարությունների, ներառյալ՝ տուն կամ աշխատանք գտնելու խնդիրներ, որոնց փնտրտուքի ժամանակ հանդիպել են որոշակի խտրական վերաբերմունքի։

«Ընդհանրապես, օտարերկրացիների համար ավելի դժվար է ապրելու տեղ գտնելը։ Կացարան գտնելու հարցը որպես մարտահրավեր նշել են Հայաստանում [հարցված] ռուսների գրեթե կեսը։ Մինչդեռ, Վրաստանում այդ ցուցանիշը մի փոքր ավելի ցածր է… ։

Մեկ այլ հարց, որը կարող է կապված լինել խտրական վերաբերմունքի հետ, աշխատանքի շուկան է: Երկու երկրների պարագայում էլ այն մարտահրավեր էր, քանի որ երկու պետություններում էլ յուրաքանչյուր չորրորդ հարցվածը նշել է, որ դժվարություններ է ունեցել ցանկացած տեսակի աշխատանք գտնելիս:

Այն, իհարկե, խտրականության ուղիղ արտացոլում չէ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու համար նույնպես որոշակիորեն կարևոր է տեղական համայնքին պատկանելը»,- ասում է Քրավաթեքը:

Ըստ զեկույցի, Հայաստանում հարցվածների 27%-ը գտնում է, որ իրենք այլևս պատասխանատու չեն Ռուսաստանի քաղաքական ապագայի համար։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը կազմում է 19%: Ներգաղթյալների տեսակետները ռուսական պետական կառույցների վերաբերյալ գերազանցապես բացասական են, հատկապես՝ Հայաստանում:

Այստեղ հարցվածների 66%-ը դրական է գնահատել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի դերը, Վրաստանում այդ թիվը կազմել է 46%:

«Հայաստանում հարցման մասնակից ռուսների 80%-ը շատ բացասական կարծիք ունի Ռուսաստանի նախագահի վերաբերյալ։ Դրանք այն մարդիկ են, ովքեր խզել են կապը ռուսական պետական կառույցների հետ: Չափազանց փոքր է նրանց վստահությունը ռուսական պետական հաստատությունների նկատմամբ: Վրաստանում այս ցուցանիշը մի փոքր ավելի պակաս է»,- նշում է Ֆելիքս Քրավաթեքը:

Հարցման համաձայն, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները քաղաքականապես ավելի ակտիվ են և ակտիվ էին մինչև Ռւսաստանից արտագաղթելը՝ քաղաքական, քաղաքացիական գործունեության կամ պարզապես նորությունների սպառման առումով:

Զեկույցը նշում է, որ Հայաստանում հարցվածների ավելի մեծ տոկոսն է հավանական համարում մասնակցությունը ուկրաինական պատերազմի դեմ կազմակերպվող բողոքի ցույցերին՝ 26%։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը 11% է:

«Հայաստանում [հարցման մասնակից] ռուսների ավելի քան 50%-ը գտնում է, որ իրենք պարտավոր են քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստանի քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար: Վրաստանում այդ պարտավորությունը զգում է ռուս միգրանտների մոտ 40%-ը»,- պնդում է Սորական:

Զեկույցի համահեղինակների կարծիքով, Հայաստանում քաղաքական ակտիվության ավելի բարձր ցուցանիշները կարող են պայմանավորված լինել այստեղ ներգաղթած ռուսների ավելի երիտասարդ տարիքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայաստան ներգաղթածների զգալի մասը, ովքեր երկիրը լքեցին Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջին օրերին, քաղաքականապես ավելի ակտիվ շերտից էին։

Մինչդեռ, Վրաստան ներգաղթածների զգալի հատվածը լքել է երկիրը մասնակի զորահավաքի հայտարարումից հետո՝ ուղղակի ձգտելով խուսափել դրանից:

Ֆելիքս Քրավաթեքն էլ մատնանշում է ժողովրդագրական և տնտեսական ոլորտներումն այն դրական ազդեցությունը, որն առաջացել է ռուսների՝ Հայաստան ներգաղթելու հետևանքով:

Ականատես ենք երիտասարդ, կրթություն ստացած և ֆինանսապես ապահոված մարդկանց զանգվածային ներհոսքին Հայաստան, որի շնորհիվ երկիր է մուտք գործում մարդկային ներուժ և կանխիկ գումար, շեշտում է զեկույցի համահեղինակը ՝ ընդգծելով՝ դա զգալի չափով նպաստում է տնտեսական աճին և այս պահին ամենաշատ ուշադրությանն է արժանանում Հայաստանի պարագայում:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan