Այսօր՝ 24 սեպտեմբերի 2023թ., 00:00
Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ Մետաքսե Հակոբյան․ Խաղաղապահների բժշկական ջոկատը շարունակում է անդադար ռեժիմով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչներին. ՌԴ ՊՆ Ըմբշամարտի ԱԱ․ Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ Արցախից զանգում ասում են՝ ճիշտ է, որ մեզ այդտեղ չեն ընդունում, միջանցքը բացեք՝ այստեղ չեն ընդունում, ուրիշ տեղ կգնանք, բայց փրկվենք․ արցախցի կին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից. փաստաբան Հանկարծ չնահանջեք, շարունակեք պայքարը․ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեում է Չորս եղբայր եմ կորցրել, եթե Արցախը տվել են, Հայաստանն էլ կտան․ Ազնավուրի անվան քոլեջի ուսանողները միացել են դասադուլին Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ. Հաջիև Լարված իրավիճակ՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում, ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին և այլ քաղաքացիների Անդրանիկ Թևանյանին զրկել են իրավական օգնությունից. փաստաբան Եթե Հայաստանը «բարեխղճորեն կատարի» իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի. Թուրքիայի ՊՆ ղեկավար Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Այսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան Վերահաշվարկի արդյունքում ձայներ են ավելացել. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 31, «Ազգային առաջընթաց»՝ 32, «Մայր Հայաստան»՝ 67 Դասադուլներով, գործադուլներով, անհնազանդության ակցիաներով իշխանությանը ծնկի ենք բերելու․ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել ապակենտրոն պայքարը Թուրքիայի ՊՆ պաշտոնյան հավաստիացրել է, թե «Թուրքիան ուղիղ չի մասնակցել Ղարաբաղի դեմ ռազմական գործողությանը»․ Reuters Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անդրադարձել է ռուս խաղաղապահների մեքենայի վրա բացված կրակահերթին Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան. այսօր ներկայացվել է ազգային կոմիտեի կազմը ԵՄ-ն միջոցներ կկիրառի Բաքվի դեմ ԼՂ-ում իրավիճակի սրման դեպքում․ Բորել Ադրբեջшնցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. Քիմ Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ կանխել ցեղասպանությունը ԼՂ-ում ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն Коммерсантъ-ը ֆոտոշարքով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ հարձակմանն ու երևանյան ցույցերին Ներկայում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է. այն լուծել է Հայաստանը. Պեսկով Արցախում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով. «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ «Դուրս արի' փողոց». Գեղամ Մանուկյանի կոչը՝ հիվանդանոցից Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում է Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել. Շտաբ Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է․ ՀՅԴ Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Արցախից մանրամասներ են հայտնում Եվլախում կայացած հանդիպման մասին Ոստիկաններն ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած են, վախեցած և անորոշության մեջ. ԱՀ ՄԻՊ Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Ռուս խաղաղապահները շուրջ 5 հազար արցախցու են տարհանել․ ՌԴ ՊՆ Արցախում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ Ինտերը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Պետք է ապահովվեն ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. լիահույս ենք, որ այսուհետ տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի. Իրանի ԱԳՆ Պուտինն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը. Կրեմլ Հայտարարում ենք զանգվածային հացադուլ և պահանջում համախմբում՝ կաթողիկոսից մինչև մարզիկներ. Սուրեն Պետրոսյան Եվլախում հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ «Նովոստի» Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու գործով առաջին կասկածյալները բերման են ենթարկվել. ռուսական ԶԼՄ-ներ Հայաստանի հավաքականը 91-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Եթե գնալու եք պետական կոմիտե ստեղծելու ճանապարհով՝ հրավիրեք ավագանու անցողիկ շեմը հաղթահարած ուժերին ևս, մի՛ նայեք տարակարծություններին․ Վարդան Օսկանյան ՀՀ-ն այսօր ինքնիշխան չէ, և Փաշինյանի իշխանության հետագա գոյության դեպքում նաև դադարելու է անգամ ֆորմալ իմաստով պետություն լինել․ Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական գործիչներին՝ արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար. Գարեգին Բ Ուժ և տոկունություն հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Խաղաղության պայմանագրի նախագիծը փոխանցվել է Երևանին. Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա. Ալիևի ներկայացուցիչ Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ Լարված իրավիճակ՝ Խանջյան փողոցում, ցուցարարները կոտրեցին մեքենայի դիմապակին Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է Հասանովին Հայտնի է՝ ովքեր են Եվլախում բանակցություններին ներկայացնում Արցախն ու Ադրբեջանը Իրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը Ստեփանակերտի առավոտը՝ չկա էլեկտրականություն. արցախցի լրագրող Տղամարդը հայտնել է, որ ոստիկանության Հրազդանի բաժնում իրեն ծեծի են ենթարկել․ Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան Ստեփանակերտում կրկին կրшկոցներ են լսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է. Ռաիսի ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի Իսրայել-Հայաստան հանդիպումը հետաձգվել է «Հավերժ փա՜ռք և խոնարհում․ Պայքա՜ր ի հարգանս հերոսների գործի և հիշատակի». Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել Արցախում էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և Սոթք գյուղի մերձակայքում Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել. Սեյրան Օհանյան Ադրբեջшնցիները կրшկում են Ստեփանակերտի հարակից տարածքներից. Շտաբ ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդեց Երևանի կողմից 2022-ին և 2023-ին ԵՄ-ի գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը. ՌԴ ԱԳՆ Կարմիր Խաչը կոչ է անում ԼՂ-ում հարգել քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքը Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրшկեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր Սա ցեղասպանություն է. Մխիթարյանը դիմել է երկրպագուներին, մարզաշխարհին և ԶԼՄ-ներին Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավոր է «Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ Խաղաղապահներն ավելի քան 2000 մարդու են տարհանել Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել. ՀՀ ԱՆ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու խնդիր. Շտաբ Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների. Ստեփանակերտի քաղաքապետարան Այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր. ՀՀ ՄԻՊ Կոչ եմ անում դադարեցնել ռшզմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել ի շահ ժողովրդի. Հռոմի պապ
Հարցում

Ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր իրավունքից, դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ․ Քերոլայն Քոքս

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակ է հղել՝ իր զորակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին, տեղեկացնում է «Արցախպրես»-ը։

Բարոնուհի Քերոլայն Քոքսի նամակում նշված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդին, ում նկատմամբ ես խորին ջերմություն և խորին հարգանք ունեմ:

Ես գրում եմ ձեզ այսօր, քանի որ 120 000 անմեղ քաղաքացիներ կանգնած են գոյաբանական ճգնաժամի առաջ: Այժմ Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու նախադրյալներ են ստեղծվել: Ձեր ժողովուրդը, ում հանդեպ իրականացվել են ամենալուրջ միջազգային հանցագործությունները, կրել և կրում է տառապանքներ։ Ես անձամբ ականատես եմ եղել կոտորածների, վայրագությունների և բռնի տեղահանումների հետևանքներին։ Այնուամենայնիվ, աշխարհը որոշել է խուլ ձևանալ ձեր տառապանքների նկատմամբ: Նույնիսկ ձեր ամենամոտ միջազգային դաշնակիցները կամ ուշադրություն չեն դարձրել, կամ անտեսել են ցեղասպանության նախազգուշական նշանները: Ձեզ համար այս ամենադժվար պահին ես իմ համերաշխությունն եմ հայտնում արցախահայությանը։ Ես մեծ վստահություն ունեմ, որ դուք կկարողանաք հաղթահարել այս ճգնաժամը քաջությամբ, տոկունությամբ, զոհաբերությամբ և սիրով: Ոչ միայն դուք կգոյատևեք՝ այլև գեղեցկություն կստեղծեք կործանող մոխիրներից:

Ինձ ասում են, որ 1990 թվականից ի վեր ես այցելել եմ Արցախի Հանրապետություն 88 անգամ: Ինձ բախտ է վիճակվել զգալ պատմության հանդեպ ձեր սերը և երաժշտության, պարի և արվեստի հարուստ մշակույթը, և այս ամենը՝ ձեր հողի սքանչելի գեղեցկության համատեքստում՝ լեռներ, թավ անտառներ, բերրի հովիտներ և բյուրեղյա գետեր: Ես օրհնված եմ, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու հրաշալի մարդկանց, որոնցից շատերն Մեծ եղեռնի զոհերի անմիջական ժառանգներ են, կամ Սումգայիթում և Բաքվում հակահայկական ջարդերի և Արցախում էթնիկ-կրոնական զտումների զոհեր: Ինձ ապշեցնում է այն միասնականությունը, որով նրանք կիսում են մի պարզ ընդհանուր նպատակ՝ դա իրենց պատմական հողում խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ապրելն է: Այս կարոտը շարունակում է լցնել իմ սիրտը…

Ես միշտ ինձ հետ կրում եմ մի երիտասարդ կնոջ մասին հիշողություն, ում հանդիպել էի Մարտակերտի հիվանդանոցում 1992 թվականին, երբ այցելել էի Մարաղա գյուղ, որը ենթարկվել էր Ադրբեջանի կողմից իրականացված ջարդին։ Մինչդեռ գյուղում ես տեսա ադրբեջանցի զինյալների կողմից գլխատված քաղաքացիական անձանց դիեր, մարմինները՝դեռ գետնին, մարդկանց արյունը դեռ պատերին, հրկիզված տները դեռ մխում էին: Այն օրը, երբ ես հանդիպեցի այս կնոջը, նա տառապում էր իր որդու և տասնչորս հարազատների մահվան պատճառով, ովքեր սպանվել էին Մարաղայի 2 ջարդի ժամանակ: Ես լաց եղա նրա հետ:

Երբ նա դադարեց լաց լինել, ես հարցրի նրան, թե արդյոք ասելիք ունի՞, որ կցանկանար կիսել աշխարհի հետ: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ միայն շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն մոռացել մեզ այս սարսափելի օրերին»: Չեմ կարծում, որ «շնորհակալություն» բառերը մտքովս անցած կլինեին այն օրը, երբ տեսնեի, որ ընտանիքիս շատ անդամներ սպանվել են նման սարսափելի հանգամանքներում: Սա է հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե ես այսօր կարողանայի խոսել այդ կնոջ հետ, ես կասեի նրան. «Մենք սիրում ենք քեզ և չենք մոռացել քեզ, նույնիսկ երբ Հայոց ցեղասպանության մութ ամպը կրկին կախվել է քո երկրի լեռների վրա»:

Նախորդ պատերազմի ժամանակ ես հանդիպեցի մի հայի, ով տեսել էր հինգ տարեկան հայ աղջկա դի՝ երկու մասի կտրված՝ կախված ծառի ճյուղից։ Նա սարսափով լաց եղավ և երդվեց վրեժ լուծել։ Հետագայում, երբ Ղարաբաղի բանակի իր ստորաբաժանումը գյուղեր էր գրավել, նա չկարողացավ ստիպել իրեն վնասել ադրբեջանցի երեխային։ Երբ ընթրիքի ժամանակ պատմվել է այս պատմությունը՝ հայկական խոսելու ոճով, լրագրողը գովել է տղամարդուն իր մարդասիրության և արժանապատվության համար։ Ինչին նա պատասխանեց. «Արժանապատվությունը փշե պսակ է»։ Արցախցիները ոգեշնչող խիզախությամբ ու արժանապատվությամբ կրել են իրենց փշե պսակը։

Ես երբեք այնքան մտահոգված չեմ եղել Արցախի ապագայով, որքան այսօր: 2020 թվականին Թուրքիայի և նրա դաշնակից ջիհադիստ զինյալների անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի երկու երրորդի նվաճումն ու էթնիկ-կրոնական զտումները, հայ պատանդների խոշտանգումները և սպանությունները,հետագա ռազմական ներխուժումները և Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների օկուպացումը, Արցախի ներկայիս շրջափակումը, և ամբողջ Հայաստանի նկատմամբ նրա տարածքային պահանջները վկայում են այս մռայլ իրականության մասին։

Նախադրյալներ կան Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար. Այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորության իմ կառավարությունը, հրաժարվել են վատթարագույնը կանխել և պաշտպանել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են դրա իրականացման համար: Թվում է, թե ոչ մի ազգ չի ցանկանում կանխել, ապահովել կամ պաշտպանել: Ինձ խորապես անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ միջազգային տերությունների կողմից Հայաստանի Հանրապետության վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի դիմաց զոհաբերել Արցախը Ադրբեջանի Հանրապետությանը։ Եթե հավատանք զեկույցներին, ապա բանակցային գործընթացում ներգրավվածներն ասում են, որ պայմանագիրը կապահովի Հայաստանի Հանրապետության սահմանները և թույլ կտա թուրքական աշխարհի հետ առևտուր բացել:

Իմ սիրելի ընկերներ,

Ինչպես դուք տեղյակ եք, խաղաղության և բարգավաճման այս խոստումները գին ունեն: Եթե պայմանագիրը ստորագրվի իր ներկայիս տեսքով, ապա ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր միջազգային իրավունքից: Դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ: Նշենք Հայոց Գերագույն Հոգևոր խորհրդի վերջին արտահայտությունը. «Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Հայաստանի իշխանություններն անխուսափելիորեն Արցախի մեր եղբայրներին և քույրերին կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենադարձության առջև»: Եթե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրվի և հետագայում խախտվի, պատմությունը ցույց է տվել, որ միջազգային տերությունները չեն ցանկանա արձագանքել: 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարի ժամանակ Ադրբեջանը խոստացել էր «կանգ առնել իրենց ներկայիս դիրքերում», սակայն նրա զինված ուժերն այդ ժամանակվանից անպատիժ առաջ են անցել նոր դիրքերում։ Ադրբեջանը խոստացել էր «ռազմագերիների փոխանակում», սակայն տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձեր շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ, որոնցից շատերը արագ ենթարկվել են քրեական դատավարությունների։ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի հրադադարը խախտելու համար։ Մնում է միայն կասկածել, որ ներկայիս բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, իր ներկայիս տեսքով, չի երաշխավորի խաղաղություն արցախահայության համար։ Իմ մեծ մտավախություններից մեկը հայկական բոլոր եկեղեցիների, հուշարձանների և այլ մշակութային ու հոգևոր գանձերի ոչնչացումն է, որոնք կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

2020 թվականից ի վեր բազմաթիվ հայկական վայրեր արդեն թիրախավորվել և մեծ վնաս են կրել, այդ թվում՝ աշխարհահռչակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի մոտ գտնվող հնագիտական վայրը և նախորդ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը։ Չպետք է մոռանալ Նախիջևանի հայկական դարավոր կրոնական վայրերի համակարգված ոչնչացումը, ներառյալ հայկական Ջուղայի գերեզմանատան վրա հարձակումը, որտեղ ադրբեջանցի զինվորները՝ զինված մուրճերով և կռունկներով, ոչնչացրեցին հարյուրավոր ձեռակերտ խաչքարեր: Կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո Արցախում կպարտադրվի ևս մեկ «Նախիջևան»՝ ոչնչացվելու է մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անգին մասը։ Մի դաս կա Աստվածաշնչից, որ իմ մտքում եմ պահում՝ Հուդայի թագավորության վերջին օրերին Երեմիա մարգարեն ողբում էր, որ իր հայրենակիցներն ասում էին. «Խաղաղություն, խաղաղություն», երբ խաղաղություն չկա»։

Այդ դեպքում ազգի կեղծ խաղաղության զգացում ընդունելու հետևանքը հայրենիքի կորուստն ու օտար երկիր աքսորվելն էր։ Երբ ես փոքր երեխա էի, իմ երկիրը մեկուսացված էր և իր ամենամութ ժամանակահատվածն էր ապրում: Բրիտանիային գոյաբանական վտանգ էր սպառնում ծայրահեղ ազգայնական ցեղասպան բռնապետության կողմից: Մեր այն ժամանակվա վարչապետ Նևիլ Չեմբեռլենը ժողովրդին խոստացավ «խաղաղություն մեր ժամանակներում», բայց խաղաղություն չկար։ Նրա իրավահաջորդը՝ Ուինսթոն Չերչիլը, ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ ժողովրդին խոստանալով ոչ այլ ինչ, քան «արյուն, ծանր աշխատանք, քրտինք և արցունքներ»։ Բայց «արյան, աշխատասիրության, քրտինքի և արցունքների» աննկարագրելի գինը հանգեցրեց նրան, որ մենք այժմ վայելում ենք ազատության մեջ ապրելու մեր արտոնությունը։ Իմ հույսն ու աղոթքն է, որ բազմաչարչար հայ ազգը շարունակի պայքարել սեփական հողում խաղաղ և արժանապատիվ ապրելու հնարավորության համար։ Սա այն օրհնությունն է, որ վայելում ենք ես և իմ ընտանիքը, բոլոր բրիտանացիների հետ միասին: Այդ մեծ արտոնության համար ես խորապես պարտական եմ իմ նրանց, ովքեր ավելի քան ութսուն տարի առաջ նախընտրեցին դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունելու խաղաղության կեղծ խոստումը:

Խնդրում եմ, վստահ եղեք իմ շարունակական ամենօրյա աղոթքների և ձեր անունից իմ շարունակական քարոզչության մեջ: Ձեզանից յուրաքանչյուրը մեծ նշանակություն ունի ինձ և շատ ուրիշների համար ամբողջ աշխարհում: Աղոթում եմ ձեզ համար, Աստծո օրհնությունը բոլորիդ և երկար ապրեք ազատ Հայաստանում և ազատ Արցախում»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan