Արեւմուտքը փորձում է կասեցնել Ռուսաստանի հետ այլ երկրների համագործակցությունը. Պուտին
Արեւմտյան ընդդիմախոսները համոզումներով, խոստումներով, շանտաժով փորձում են կասեցնել Ռուսաստանի հետ այլ երկրների համագործակցությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր արեւմտյան ընդդիմախոսները փորձում են համոզել, տարբեր խոստումներով, շանտաժով ստիպել մեր գործընկերներից շատերին դադարեցնել շահավետ համագործակցությունը Ռուսաստանի հետ, ընդ որում, նրանց բոլորովին չի հետաքրքրում, թե դա ինչ վնասներ կբերի համապատասխան պետություններին եւ նրանց ժողովուրդներին»,-ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի լիագումար նիստում:
ՌԴ նախագահն այդ կապակցությամբ նշել է, որ «Ռուսաստանը միշտ պատասխանատու եւ բարեխղճորեն է մոտենում բոլոր երկրների հետ փոխգործակցությանը»։