ԱՄՆ-ում հրաձգության հետեւանքով մահացել է չորս մարդ

Չորս մարդ մահացել է Տեխասի նահանգի Նեշ քաղաքի բնակելի տանը տեղի ունեցած հրաձգությունից։ Այս մասին տեղեկացրել է Fox News հեռուստաալիքի տեղի բաժանմունքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը կալանավորվել է, երբ դուրս էր գալիս տնից։ Զոհերի մասին տեղեկություններ եւ հանցագործության դրդապատճառները չեն նշվել։