Ինչպես բացահայտել կնոջ ստախոսությունը. գիտնականներ
ԱՄՆ Կոռնելի համալսարանի գիտնականները հայտնել են, թե ինչպես կարելի է հայտնեբերել, որ կինը ստում է:
Գիտնականները ներկայացրել են բառերի ցանկ, որոնք ավելի հաճախ են ցույց տալիս, որ կինը խաբում է: Այս նպատակով նրանք հատուկ բջջային հավելված են ստեղծել, որի օգտատերերն ասում են, թե որքանով են իրենց հաղորդագրությունում ստել այն ուղարկելուց առաջ, հայտնում է The Australian-ը:
Հետազոտությամբ պարզվել է, որ տղամարդիկ ստելիս կամ ճիշտ խոսելիս ընդհանուր առմամբ նույն բառերն են օգտագործում: Տղամարդու ստելը «հաճախ ցույց տվող» բառերն են՝ «հնարավոր է» եւ «իհարկե»: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք ստելիս ավելի շատ բառեր են օգտագործում: Մասնավորապես նրանք օգտագործում են «ես», «կաշխատեմ» եւ «հնարավոր է» բառերը: