ԱՄՆ–ը մտադիր չէ տապալել Իրանի հետ եվրոպացիների գործնական համաձայնագրերը. Թիլերսոն
ԱՄՆ–ը մտադիր չէ տապալել Իրանի հետ եվրոպացիների գործնական համաձայնագրերը։ Այս մասին The Wall Street Journal–ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անվավեր է ճանաչելու Իրանի հետ միջուկային գործարքը՝ չբացառելով համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու հավանականությունը, ինչն առաջ էր բերել եվրոպացի դաշնակիցների մտահոգությունը։
«Նախագահը հստակ ասաց, որ մտադիր չէ միջամտել Իրանի եւ եվրոպացիների բիզնես համաձայնություններին։ Նա հստակ ասաց՝ տղանե՛ր, արե՛ք, ինչ ուզում եք։ Մենք եվրոպացիների հետ 6 ամիս է՝ աշխատում ենք։ Դա չի նշանակում, որ նրանք անպայման պետք է մեզ հետ համաձայնեն, իսկ մենք էլ՝ նրանց։ Հիմա մենք ավելի պաշտոնական գործընթաց կսկսենք նրանց հետ»,– ասել է Թիլերսոնը։