Այսօր՝ 07 հունիսի 2023թ., 00:00
Դանիայում վարորդին տուգանել են 121,000 եվրոյով՝ թույլատրելի արագությունը գերազանցելու համար Թոլքինի նամակն աճուրդի է հանվել Ճապոնիայի բնակիչները 55-ական դոլար կվճարեն դասերի համար, որոնց ժամանակ նրանց նորից ժպտալ կսովորեցնեն Ստեղծվել է ռոբոտ-խոհարար, որը YouTube-ի տեսանյութերը դիտելով ուտեստներ կպատրաստի Հյուսիսային ծովում հայտնաբերվել է ավելի քան 650 տարի առաջ խորտակված առասպելական քաղաքը Հոնկոնգում արտադրել են պաղպաղակ գարեջրով Մարդիկ չեն ուզում անցնել ադրբեջանական անցակետով, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի․ Մեծ Շենի գյուղապետ Ջորջ Սորոսը նշել է արհեստական բանականության կիրառման ռիսկերը Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի հայտարարությունները՝ խոստանալով ուժեղացնել զսպման միջոցները ԵՄ առաքելությունը առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց կհիմնի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում Ինչ խնդիրների են բախվում Հայաստան ու Վրաստան ներգաղթած ռուսները Դեբետի խաղահրապարակում հոսանքահարված 11-ամյա աղջիկն Արցախից տեղահանված ընտանիքից էր Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու դեպքում հսկայական տնտեսական վնասներ կկրենք․ քարտեզագետ Հայաստանի, Ղազախստանի եւ Հոնկոնգի բանկերը կարգելափակեն սերվերների վճարումը ՌԴ իրավաբանական անձանց համար Հռոմի պապը հոսպիտալացվել է. նա կվիրահատվի Կոչ ենք անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի պատասխանը Բայրամովին Դատարանը ձերբակալել է «Միստր սիդր» ըմպելիքի արտադրողին Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու. փաստաբան Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերը հասել են 62-ի, զոհերի թիվն աճել է ԱՄՆ ներկայացուցիչն օկուպացված Շուշիում է, որպեսզի խոսի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության մասին Ինձ համար անգնահատելի արժեք են մարզաշապիկի գերբը, դրոշն ու հենց ազգային ընտրանին. Վահան Բիչախչյան Նոր պատմական առավելագույն. թուրքական լիրան շարունակում է էժանանալ՝ մոտենալով մեկ դոլարը 23 լիրայի Ստեփանակերտի գրախանութներում ամենապահանջված գիրքն Աստվածաշունչն է ՊԵԿ-ը Հայաստանից Ավստրալիա ուղարկվող առաքանու մեջ 1,5 կգ «մեթամֆետամին» է գտել. այն թաքցրել էին 2 գրքի կազմերում Մի հոգի մարդ չտեսա, մի հոգի, որ էս մարդուն արդարացնի․ Թերեզա Մխիթարյան Սելավաջրերը փակել են Հայաստան-Վրաստան երկաթուղին Սա թուրքական ուժի ցուցադրություն էր, Հայաստանը Թուրքիայի ձեռքի տակ է. ամերիկահայ լրագրողը՝ Փաշինյանի՝ Թուրքիա այցի մասին Ովքեր են Վահան Քերոբյանի հայտարարած ներդրողները Երասխում Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում Նախկին մարզպետներն ի՞նչ կարգավիճակով են մասնակցում զինվորների ատեստավորման գործընթացին. Մանուկյան Զինծառայողը կոտրել է ննջասենյակում գտնվող հայելին և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում կատարել Յոթ մարդ Նովայա Կախովկայում անհետ կորել է հէկի փլուզումից հետո, Կորսունկա բնակավայրն անցել է ջրի տակ Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան.Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան Ինչ են գնում հայերը Wildberries-ից Երեկ ունեցել ենք կրակոցներ, ինտենսիվների դեպքում արձագանքում ենք․ Արման Սարգսյան Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման Պաշտպանության և ՆԳ նախարարների տեղակալները եկել են Ազգային ժողով (տեսանյութ) Պատգամավորը «պլյոնկան» պոկել է, բայց տուգանել են. պարեկները տուգանո՞ւմ են մգեցված ապակիների համար Արցախն ուրանալը դավաճանություն է. ՀՅԴ Կանադայի ԵՄ անդամները պաստառներ են զետեղել Օտտավայում ՀՀ դեսպանատան դիմաց ՔՊ-ականը հունիս ամիսը նվիրում է շրջագայություններին Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը․ «Հրապարակ» ԱԺ-ում ամառն արտահերթ նիստեր կլինեն Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Պապոյանը մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ Ամենահակառուսական ներկայացուցիչը մեկնում է ՀԱՊԿ նիստին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Ցուցուլյանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել. Նորիկյան Շրջափակված Արցախում հարսանիք է եղել Արսեն Թորոսյանը դիմել է Ներքին գործերի և Առողջապահության նախարարներին ԱՄՆ-ում հայտարարել են Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների մասին Առանց Արցախ չի լինի նաև Հայաստան. Վրաստանի հայ համայնք Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է Նիկոլը Արցախը միայնակ չի հանձնել, օգնողների շարքը մեծ է Բայրամովը խոսել է 3 ուղղությունների մասին, որոնցում Բաքուն հայկական կողմից «փոխադարձ քաղաքական կամք» է ակնկալում Հոգեբանը պատմել է, որ չիպսերի ընտրությունը խոսում է մարդու բնավորության մասին Ավստրալիայում բացահայտել են գեկոնների նոր տեսակ՝ փսիխոդելիկ աչքերով Lexus-ը նոր քրոսովեր է ներկայացրել Իրանը ներկայացրել է «Fattah» նոր հիպերձայնային հրթիռը Մինչեւ 2060 թվականը օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան կետեր Քեմբրիջը հրաժարվել է «անգլոսաքսեր» եզրույթից՝ հանուն ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարի 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել Ո՞վ է կամակատար դատավորը Կրակոցների պատճառով Սոթքի հանքը չի գործում. ունենք դպրոց, որը թշնամու կողմից դիտարկվում է. Գեղարքունիքի մարզպետ Պաշտոնյաներից մեկի որդու մոտ 240 պարկ թմրանյութ են հայտնաբերել 11 մլն 530 հազար դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» համար Կարեն Խաչանովը կվերադառնա ATP-ի լավագույն տասնյակ Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի ձեռք. Վարդան Ոսկանյան Փաշինյանն այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն է ստեղծում Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ» «Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով. Տները դեռ պատրաստ չեն՝ ժամկետները կրկին երկարացվել են». Շուռնուխի գյուղապետ Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին Բելգորոդի մարզպետ Գլադկովը հայտնել է մոտ 60 հազար մարդու տարհանման մասին Անհապաղ վերանայել ադրբեջանական ապօրինի անցակետով Արցախի քաղաքացիների երթևեկի որոշումը. հայտրարություն Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ Ռուսաստանի չորս շրջաններում տասնյակ մարդիկ թունավորվել են «Միստր Սիդր» ըմպելիքից. 20 մարդ մահացել է Վախ կա, որ եկեղեցին կարող է այս իրավիճակում որոշակի գործընթացներ ստանձնել. Բագրատ Սրբազան
Հարցում

Էրիկ Իսրայելյան․ Չեմ հրաժարվում քաղաքացիությունից, հրաժարվում եմ Հայաստանը ներկայացնելուց

Ես չեմ հրաժարվում Հայաստանի քաղաքացիությունից, իմ ազգանունից եւ անձնագրից, ես հրաժարվում եմ Հայաստանը ներկայացնելուց, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացնելուց:

Ինձ իմ երկրում պատշաճ վերաբերմունք ցույց չեն տալիս, սպորտի փոխանախարարն ինձ խաբում է, ֆեդերացիայի նախագահը պատշաճ չի դիմավորում, այդ պատճառով որոշումս վերջնական է եւ կներկայացնեմ ուրիշ երկիր:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը:

Մի քանի օր առաջ մարզիկը ֆեյսբուքյան գրառումով հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Լրագրողների հետ զրույցում բռնցքամարտիկը հաստատեց իր որոշումը, բայց չմանրամասնեց, թե որ երկիրն է պատրաստվում ներկայացնել եւ ինչ առաջարկ է ստացել:

«Իմ երկրում ինձ պատշաճ ձեւով չեն ընդունել, դիմավորել, չեն հրավիրել եւ շնորհավորել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո, ինձ համար չեն արել այն, ինչ խոստացել էին, այդ ամենը տեսնելով՝ ես որոշել եմ այլեւս Հայաստանը չներկայացնել:

Ֆեդերացիայի նախագահը, փոխնախագահ, ԿԳՄՍ նախարար, փոխնախարար ոչինչ չեն արել: 2022 թվականի դեկտեմբերին ես գրառում կատարեցի իմ հեռանալու որոշման մասին, Կարեն Գիլոյանը հանդիպեց ինձ, իմ խնդիրը լսեց, եկավ մեր տուն, իմ խնդիրը տեսավ եւ խոստացավ, որ ինձ կօգնի բնակարան ձեռք բերել բանկով, կանխավճարն էլ իրենք կտան:

Նա խոստացավ ինձ օգնել, ասաց որ կանխավճարի հարցում կդիմի ֆեդերացիայի նախագահին, ՀԱՕԿ նախագահին եւ այդ գումարը կմուծեն: Նաեւ խնդրեց, որ այդ խնդրի մասին լրատվամիջոցներում չբարձրաձայնեմ: Ամիսներ անց ես գտա տուն, Կարեն Գիլոյանը պայմանավորվածություն ձեռք բերեց բանկերից մեկի հետ, բանկը հաստատեց, բնակարանը գնեցին եւ մարտի 20-ին պետք է կանխավճարն անեինք 4 միլիոն 600 հազար դրամի չափով: Ես տան համար արդեն 800 դոլար կանխավճար էի տվել, իսկ 4 միլիոն 600 հազարը պետք է Կարեն Գիլոյանը փոխանցեր, ինչպես եւ խոստացել էր:

Այդ օրը ես զանգահարեցի Կարեն Գիլոյանին, նա ասաց, որ ես դիմեմ Ucom ընկերությանը, նրանք ինձ կտան գումար մարկետինգի դիմաց: Եվ այլեւս իմ զանգերին չպատասխանեց: Ես կորցրեցի իմ կանխավճարը եւ այն տունը, որը ցանկանում էի գնել:

Ես միշտ հպարտ եմ եղել ներկայացնել իմ երկիրը, ուրախացել եմ, որ իմ երկրի համար մեծ հաղթանակներ եմ տարել, հաղթել եմ թուրքին, ադրբեջանցուն եւ մեծ հպարտություն եմ զգացել, բայց երբ քո երկրում քեզ պատշաճ չեն գնահատում, իմաստ չեմ տեսնում շարունակել մնալ այստեղ: Դիմում եմ նաեւ վարչապետին, որ հետեւի, թե այս ոլորտում ինչ է կատարվում, ինչպես են խաբում մարզիկներին:

Ասում են, որ ինձ մեծ գումարներ են տալիս, ամեն ինչ սուտ է: Նախարարությունը ներկայացրել էր իմ պարգեւավճարների, աշխատավարձի հաշվետվությունը: Նրանք նշել էին, որ ինձ միանվագ տվել են 4 միլիոն 600 հազար դրամ: Սուտ է: Նրանք հաշվում են աշխատավարձով, նպաստով: Ես հաց էլ եմ ուտում, կարո՞ղ է դա էլ հաշվեն... Ես միանվագ այդքան գումար չեմ ստացել: Ես ստացել եմ գումարներ, պարգեւավճարներ, չեմ ասում չեմ ստացել, բայց այնքան չէ, որքան նշում են: Նրանք կրկնապատիկ են նշում, ես դրա կեսն եմ ստացել:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասում է 5 միլիոն եմ ստացել: Նա սպորտից, բռնցքամարտից գաղափար չունի, նա նույնպես ստում է: Ես հատուկ դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, որ հետեւի համակարգում ստախոսներ չլինեն:

Ես այժմ 440 հազար դրամ աշխատավարձ եմ ստացնում սպորտի նախարարությունից, այլեւս ոչ մի տեղից ես գումար չեմ ստանում: Ֆեդերացիայից նույնիսկ մեկ լումա չեմ ստացել այսքան ժամանակ, ոչ մի պարգեւատրում չի եղել Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: ՀԱՕԿ-ից ես աշխատավարձ չեմ ստանում:

Ֆեդերացիայի նախագահի այսօրվա հայտարարությանը, թե ինձ օգնել է դառնալ Եվրոպայի չեմպիոն, ծիխաղելի է: Ես միայն ժպտում եմ, քանի որ իմ բոլոր հաղթանակները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մաքուր են եղել, նոկաուտներով եւ նոկդաուններով: Նա ի՞նչ է ակնարկում, գումա՞ր է տվել իմ մրցակիցներին, որ ծեծ ուտե՞ն:

13 տարի դադարից հետո Հայաստանն իմ շնորհիվ ունեցավ աշխարհի չեմպիոն եւ ինձ պատշաճ չգնահատեցին:

Թե որ երկիր եմ գնալու, միայն ես գիտեմ: Երբ կգնամ, այդ ժամանակ նոր իմ ազգին կասեմ: Որ երկիր էլ գնամ, որ երկրի համար էլ հաղթանակ տանեմ, կբարձրացնեմ նաեւ Հայաստանի դրոշը»,- ասաց Էրիկ Իսրայելյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan