Ճապոնիայում պետծառայողը տուգանվել է 11000 դոլարով՝ 14 տարում աշխատավայրում 4512 անգամ ծխելու համար
Ճապոնիայում պետական ծառայողին տուգանել են 11000 դոլարով այն բանից հետո, երբ նա 14 տարվա ընթացքում աշխատավայրում 4512 անգամ ծխել է, գրում է Oddity Central-ը։
Դատարանում հաշվել են, որ ընդհանուր ժամանակը, որը Օսակայից 61-ամյա տղամարդը ծախսել է ընդմիջումների վրա, համարժեք է 355 ժամ աշխատաժամանակին։ Հաղորդվում է, որ աշխատակցին բազմիցս նկատողություն են արել աշխատավայրում ծխելու համար, սակայն նա անտեսել է դրանք։
Տղամարդուն պարտավորեցրել են 11 հազար դոլար տուգանք վճարել, բացի այդ, վեց ամսով նրա աշխատավարձը կրճատվել է 10 տոկոսով։ Օսակայում ծխելու օրենքներն ամենախիստն են աշխարհում: Պետական շենքերում, ինչպիսիք են գրասենյակները եւ դպրոցները, ծխելու արգելքը մտցվել է ավելի քան 20 տարի առաջ, իսկ 2019 թվականին պետական աշխատողներին արգելվել է ծխել աշխատանքային ժամերին։