Աֆղանստանւմ ԱԳՆ-ի շենքի մոտ պայթյուն է որոտացել․ Aśvaka

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Aśvaka գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքային վարչակազմի շենքի մոտ։ Մանրամասները պարզվում են։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հաղորդվում է, որ «Թալիբան» շարժման կողմից նշանակված տեղական իշխանությունների ներկայացուցիչները Քաբուլում պայթյունի մասին տեղեությունները չեն մեկնաբանում։