Իրաքի Քուրդիստանի կառավարությունը պատրաստ է Բաղդադի հետ բանակցություններին
Իրաքի Քուրդիստանի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաղդադի հետ բանակցություններին, տեղեկացնում է AP-ն:
«Նախարարների կաբինետը ողջունում է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի՝ չլուծված հարցերի վերաբերյալ տարածքային կառավարության հետ բանակցություններ սկսելու նախաձեռնությունը՝ համաձայն սահմանադրության եւ գործընկերության սկզբունքների», - ասված է հայտարարության մեջ:
«Հնարավոր չէ խնդիրները լուծել ռազմական ճանապարհով: Մենք դիմում ենք միջազգային հանրությանը, որպեսզի օգնեն կողմերին երկխոսություն սկսել», - ասված է հայտարարության մեջ, որն ընդունվել է Էրբիլում վարչապետ Մասուդ Բարզանիի եւ փոխվարչապետ Կուբադ Տալաբանիի հանդիպումից հետո: