Կատալոնիան պատասխանել է Իսպանիային
Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ տարածաշրջանը անկախություն կհռչակի այն դեպքում, եթե Իսպանիան սկսի ինքնավարության կասեցման գործընթացը։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Կատալոնիայի կառավարությունում իր աղբյուրները։
Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է կասեցնել Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը։ Վարչապետը կառավարության նիստ է նշանակել հոկտեմբերի 20-ին։