Կառավարությունը կօգնի բարձր առաջադիմությամբ եւ Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին
Կառավարությունը կօգնի մի խումբ ուսանողների ուսման վճարների հարցում։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 19-ին կառավարության նիստում։
Ուսման վճարի մասնակի սուբսիդավորում կստանան այն ուսանողները, որոնք վճարովի հիմունքներով են սովորում, սակայն բարձր առաջադիմություն ու հասարակական ակտիվություն են ցուցաբերում։
Նման աջակցություն կստանան 2016-ի ապրիլի 2-6–ը Հայաստանի ԶՈւ–ում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողները։
Միջոցները կհատկացվեն Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին։