Սոչիում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև
Սոչիում երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Արցախի պատճառով: Այս մասին հաղորդում է «Коммерсант»-ը:
Ադրբեջանական պատվիրակության անդամները ներխուժել են փառատոնի շտաբ` պահանջելով պաստառի վրայից հեռացնել հայկական պատվիրակության քարտեզը, քանի որ դրա վրա Արցախը պատկերված էր որպես Հայաստանի բաղկացուցիչ մաս:
Կազմակերպիչները երկար բանակցություններ են վարել Ադրբեջանի պատվիրակության հետ և գտել են խնդրի լուծման տարբերակը: Նրանք առաջարկել են ադրբեջանցիներին իրենց քարտեզը կախել, որում Արցախը կներկայացվեր որպես Ադրբեջանի տարածք: Հատկանշականն այն է, որ դրանից հետո ամեն ինչ խաղաղվել է. խնդրի լուծման տարբերակը 2 կողմերի համար ընդունելի է եղել: