Հյուսիսային Ամերիկայում օրենք են ընդունել փարանջան արգելելու մասին
Կանադայի Քվեբեք նահանգում օրենք են ընդունել դեմքը փակող մուսուլմանական հագուստի արգելքի մասին: Այս մասին հայտնում է The world news-ը:
Օրենքը տարածվում է առաջին հերթին պետական ծառայողների վրա՝ ուսուցիչների, բժիշկների, ինչպես նաեւ սոցիալական ոլորտում աշխատողների եւ հասարակական տրանսպորտը սպասարկողների վրա: Հյուսիսային Ամերիկայի համար սա նման առաջին օրենքն է:
Օրենքն ընդունելու օգտին քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը: Դեմ են հանդես եկել միայն ընդդիմադիրները, որոնք փաստաթուղթն անբավարար խիստ են համարել եւ պնդել են պետծառայողներին արգելել կրել կրոնական ցանկացած խորհրդանիշ: