Այսօր՝ 04 հունիսի 2023թ., 00:00
Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում Փաշինյանը նոր ապաստան ունի. Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը Արայիկ Հարությունյանն սկսել է տեղից տեղ շարժվել Գերմանիայում հրապարակն ուզում են կոչել երգչուհի Թինա Թրների անունով Պետբյուջեի հաշվին շրջագայողը Նե վինավատայա յա. նախարարի պաշտոնը Գրիգոր Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնո՞վ Հնդկաստանի վարչապետը խորհրդակցություն է հրավիրել երկաթուղային ահավոր աղետի առիթով Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների» ԱՄՆ-ում հայտնաբերվել է փղերի գերեզմանոց Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է Իշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. պատգամավոր Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 288 մարդ Զելենսկին Ալիեւի «հետագա» օգնության հույս ունի Ամերիկյան ԱԹՍ-ի արհեստական ​բանականությունը որոշել է վերացնել իր իսկ օպերատորին Ալ Պաչինոն հղի ընկերուհուց հայրությունը հաստատող թեստ է պահանջել Փոքրիկ, թափանցիկ, բայց 8/256 ԳԲ հիշողությամբ․ Unihertz-ը ներկայացրել է Jelly Star արտասովոր սմարթֆոնը Հայտնի է աշխարհի ամենահարուստ դերասանուհին Apple-ը հերքել ԱԴԾ հայտարարությունը ռուսաստանցիների լրտեսմանը մասնակցության մասին Սպիտակ տան սիզամարգում ուղղաթիռից դուրս գալիս Բայդենը գլուխը խփել է դռանը Թող իր սերունդներին փոխանցի իր տան կադաստրի հասցեն. Արթուր Խաչատրյան ՀՀ նախագահի աշխատակազմը 2022թ. ծախսել է 16,6 տոկոսով ավելի քիչ միջոցներ, քան 2021-ին Ճարպերով և շաքարով հարուստ սնունդը կարող են իջեցնել քնի որակը Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին և նրա կնոջը պատկանող մի շարք գույքեր Իսպանիան այս ամառ ավելի շատ զբոսաշրջիկներ է սպասում, քան մինչև COVID-19 համաճարակը Փաշինյանին հարցաքննել են, բայց որպես վկա Վարչապետի աշխատակազմը պահելու ծախսերը 2022թ. ավելացել են 1,3 մլրդ դրամով Դատախազը քննիչին հանձնարարել է Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնել, ձերբակալել, ապա դիմել դատարան՝ կալանքի Մայրը և երեխան հյուր են եղել այդ տանը, որի պատուհանից էլ կինը երեխայի հետ ցած է նետվել. հարցաքննվել են կնոջ ազգականները Արցախից 18 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ Կարմիր խաչի միջնորդությամբ Երկու ելույթ 2017թ․ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից՝ առանց մեկնաբանության Կրակոցներ` Վանաձորում, տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է և դիմել փախուստի ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պետպարտքի շեմի մասին օրինագծին Սեւ պղպեղն իջեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը Սահմանադրական դատարանը 733 մլն դրամ է ծախսել Դանակահարել է հասակակցին, ապա հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 6 օր անգիտակից մնալուց հետո մահացել է հիվանդանոցում Գերմանիայի մայրաքաղաքում անհայտ տղամարդը մեքենայով բախվել է Դաշնային կանցլերի դարպասներին Արայիկ Հարությունյանի համար ժամանակը շատ թանկ է, որ մետրոյով երթևեկի Ֆեյքերի մասին հարց եմ տալիս, միանգամից բռնկվում եք. Արծվիկ Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանին Ցեղասպանության ընդունման պահանջի ժխտումը որևէ իշխանության մասնավոր իրավունքը չէ․ Արտյոմ Վարդանյան Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում․ Հովհաննես Խուդոյան ՌԴ Սմոլենսկի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները ենթարկվել են անօդաչուների գրոհի Գործող իշխանությունն առաջնային պլանում չի դնում ցեղասպանության ճանաչման գործընթացը. ցեղասպանագետ Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից Էրդողանն իր հայտարարագրում նշել է 295 հազար դոլար պարտք ունենալու մասին «Մաշված ու խամրած». մետրոպոլիտենի կայարանից հեռացվել է Պատմական Հայաստանի քարտեզը Ահազանգ Արարատի մարզից․ խնդիրը պահանջում է հրատապ լուծում․ Գառնիկ Դանիելյան «Տնտեսական աճ չեմ նկատում, գնաճ կա, թոշակներն էլ ցածր են». հարցում Mitsubishi-ն Yamaha աուդիոհամակարգով նոր քրոսովեր է պատրաստում Տղան ասել է՝ վճարի սենյակի գումարը, քրեականի պետն էլ ասել է՝ ես կորոշեմ՝ երբ ու որքան վճարեմ Ուկրաինան տեղեկացրել է գիշերը Կիեւին հասցված հարվածի մասին Գերմանիայի հայ համայնքի խորհուրդը զորակցում է Արցախի ԱԺ-ին դատապարտում Փաշինյանի արած հայտարարությունը Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքները խստորեն դատապարտում են Փաշինյանին Սփյուռքում որոշել են ֆեյք ղեկավարնե՞ր նշանակել ՀԲԸՄ-ն մտահոգված է, որ Հայաստանն արցախահայության ճակատագիրը կհանձնի թշնամուն Երբ թուրքը խոսում է խաղաղության մասին, նշանակում է կոտորած է ծրագրում․ Արա Պողոսյան Հնգակողմ հանդիպմանն ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ «Պեղել են» յուրայիններ Ուկրաինայից, Մերձդնեստրից, մի քանի հոգի էլ գտել Մոլդովայից, որոնք նիկոլահաճո հարցեր կհնչեցնեին Իշխանության ներսում եւս այս օրենքը կռիվ է գցել Ինչ կապ ունի հանքարդյունաբերության հետ վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը «Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական». Գլենդելի հայերը ակցիա են արել ընդդեմ Արցախն Ադրբեջանին հանձնելուն Ինչպես իշխանությունները «հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից Թագուհի Թովմասյանին պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում Տիգրանաշենի դերն ամենևին գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության ճանապարհի կարևորագույն հատված է. Ոսկանյան Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար. ԱՄՆ պետքարտուղարություն Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել իշխանությունների համար Օվերչուկ. բանակցություններ են ընթանում Հայաստանում ռուսական դպրոցների կառուցման շուրջ Փաշինյանի կողմից նշանակված մարզպետն ավելի շատ շփվում է ընդդիմադիր համայնքապետերի հետ Հունիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում ԵՊՀ-ում եւ այլ համալսարաններում, հնարավոր է, կաշառքի գործով դեկաններ եւ դասախոսներ ձերբակալվեն 2-րդ համաշխարհայինի ժամանակ նացիստների գողացած գլուխգործոցը Ճապոնիայից վերադարձվել է Լեհաստան Բրազիլիայում ԼԳԲՏ համայնքի գեղեցկության մրցույթին զայրացած տղամարդը հաղթողից պոկել է թագը Չինաստանում հայտնաբերվել է բունկեր, որտեղ 2-րդ համաշխարհայինի ժամանակ մարդկանց վրա փորձեր են անցկացվել Ստամբուլյան կոնվենցիան տեղին չէ, դրա շուրջ քննարկումներն էլ ժամանակավրեպ են. Տիգրան քահանա Բադիրյան Իսկ կարող ե՞ք ձեր գոված ժողովրդավարության կնքահորը ձեզ հետ տանել, նվիրում ենք Կրկին թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահատվել Մեր դիրքորոշումը չի փոխվել, սա քաղաքական հետապնդում է Արմեն Չարչյանի նկատմամբ. փաստաբան
Հարցում

Փաշինյանական նոր «վախերն» ու ՏՏ ոլորտի մեծ դժգոհությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղի ունեցած «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին Նիկոլ Փաշինյանի ներկա չլինելը, մեղմ ասած, աննկատ չմնաց: Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ իրողությանը՝ նշելով, որ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել համաժողովին, քանի որ ինչ-ինչ անհանգստություններ է ունեցել, ի մասնավորի, որ տարածքում կարող էին որոշակի թվով «ոչ յուրային» մարդիկ լինել, որոնք անախորժ հարցադրումներ կարող էին անել, իրեն անհարմար վիճակի մեջ դնել:

Այս առումով մեզ նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Պարզվում է, որ «ԴիջիԹեք 2022»-ին Նիկոլ Փաշինյանի՝ նախապես ծրագրված, ապա անակնկալ չեղարկված ներկայության մանրամասներն է՛լ ավելի հետաքրքրական են: Այն, որ Նիկոլ Փաշինյանը նախապես ցանկացել է ներկա գտնվել տեխնոլոգիական ցուցահանդեսին ու մասնակցել համաժողովին, փաստ է այնքանով, որ նրա «ախրանան» նախապես շրջել է տարածքում՝ որոշակի դժվարություններ հարուցելով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների համար: Այնտեղ են եղել աշխատակազմի ներկայացուցիչները:

Բայց «շեֆն», այնուամենայնիվ, չի գնացել: Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցիչները նախօրոք եկել, «հետախուզել» են ու «շեֆին» զեկուցել, որ դահլիճում «դատարկ տեղեր կան, այսինքն՝ մարդիկ քիչ են, ու այն մարդիկ չեն, որ Փաշինյանի հայտնվելուն պես հոտնկայս պիտի ծափահարեն»: Ստացվում է, որ Փաշինյանը նաև նման «վախ» ունի. որտեղ իրեն հոտնկայս չեն ծափահարում, չի գնում (կհիշեք՝ «ծափ տվե՛ք, արա»-ն, որ մեմ է դարձել): Ամեն դեպքում, «ԴիջիԹեք 2022»-ին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը, այն էլ՝ նման «վախերով» պայմանավորված ներկա չլինելը, ըստ մեր տեղեկությունների, բավականին լուրջ դժգոհություններ է հարուցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում, որոնք առանց այդ էլ, շատ մեղմ ասած, դժգոհություններ ունեն օրվա իշխանություններից ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանից:

Ավելին, ոլորտի ներկայացուցիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ «ԴիջիԹեք 2022»-ին ներկա լինելուց Նիկոլ Փաշինյանին հետ պահելու հարցում որոշ հետաքրքրվածություն է ունեցել նաև նրա ԿԳՄՍ նախկին նախարար, իսկ այժմ՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որի ոչ բարեկամական (մեղմ ասած) վերաբերմունքը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ նորություն չէ: Այդ վերաբերմունքը արտահայտվել է մի շարք օրինակներով, այդ թվում՝ «Արմաթ» լաբորատորիաներին ու դրանց ֆինանսավորմանն առնչվող հարցերում: Այդ առումով էլ են «վախեր» եղել, որ նման վերաբերմունքից դժգոհ «այթիշնիկները» կարող են Փաշինյանին տհաճ հարցեր ուղղել: Ի դեպ, «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված իրավիճակն ինքնին բավականին ուշագրավ թեմա է, բայց այդ մասին, ինչպես ասվում է, հաջորդ դասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan