Այսօր՝ 19 մարտի 2024թ., 00:00
Լյուքս դասի տիեզերական ճամփորդություններով զբաղվող ընկերությունը ուղևորներին կես միլիոն դոլարանոց ուտեստ կառաջարկի Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց Քնած մարդկանց ուղեղը հասկանում է արտաբերված բառերի իմաստը. գիտնականներ Հարի Քեյնը վնասվածք է ստացել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ՝ պահանջում են. Արշակ Կարապետյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին Արագածոտնում ձյան առատ տեղումներ են (տեսանյութ) Ռուսական ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար. Սպիտակ տուն Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Ոստիկանությունը հորդորում է կապել ամրագոտիները, այլապես՝ կտուգանեն ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության հարցը «Ցեղասպանության հակադարձում. Արցախի հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության. հայտարարություն 2023-ի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ «Տրաբզոնսպորի» ֆանատների բախումը (տեսանյութ) Մոլդովայում ձերբակալել են ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդուն Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Մարսի մակերեսին միլիարդավոր խառնարանների ձևավորման համար մեկ երկնաքար է պատասխանատու Կլիմայի ակտիվիստները խափանել են Հռոմի հայտնի մարաթոնը՝ «մահաբեր ամռան» մասին նախազգուշացնելու համար Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկում ձյուն է տեղում Հնագետները հայտնաբերել են, թե որտեղ է խորտակվել 17-րդ դարում անհետացած բրիտանական լեգենդար ռազմանավը Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․ Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղար Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի թշնամիներին ընտրություններում Պուտինի հաղթանակի կապակցությամբ Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Արտակ Բեգլարյան Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը Ստոլտենբերգ. Մենք հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնել Օրվա խորհուրդ Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը Մոսկվայի հայերի միությունում ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդին Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը Տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը Վլադիմիր Պուտինն, ըստ նախնական տվյալների, ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Ֆերմերին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ մուտանտ ոչխարներ բուծելու համար Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ (տեսանյութ) ԱՄՆ-ն Ճապոնիային է վերադարձրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հափշտակված 22 պատմական նմուշ Երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խաղшտներից մեկին պարտք է 50 մլն դոլար Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած անձին դատարանը կալանավորեց ՀՀ-ում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ ճնշում կար, որ պետք է քաղաքապետարանում բոլորին հանեմ, նոր մարդկանց բերեմ. Մարության 38-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ-ում ընտրությունների քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևերը Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. նրա ծոցագրպանում կանեփ է հայտնաբերվել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում Եթե Փաշինյանը պատրաստ է տալ հայկական տարածքներ, պարտավոր է նաև պահանջել վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակը․ Օսկանյան Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը «Դոմոդեդովոյում» դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել․ քաղաքապետ Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան Մենք Սուրբ լեռ ունենք, Արարատն է․ Բագրատ Սրբազան «00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կալանավորները չեն ենթարկվել ծառայողների պահանջներին և տեղափոխվել են պատժախցեր ՆԳՆ փրկարար ծառայությունը Զովունի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մանրամասներ է հայտնել Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի Կին ուղևորին չենթարկվելը վարորդի համար տխուր հետևանք է ունեցել Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Օրվա խորհուրդ ՏԵՂԵԿԱՆՔ № 41՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Օրվա խորհուրդ Պատգամավորներից ովքեր են մեկնելու ՌԴ՝ դիտարկելու նախագահական ընտրությունները Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնել քաղաքապետարանում խուզարկությունից Binance-ի թոփ մենեջերներ Ղամբարյանը և Անջարվալան ձերբակալվել են Նիգերիայում. Wired Գևորգ Պապոյանին կփոխարինի Ծովինար Վարդանյանը Գյումրու Տիմիրազևի փողոցի 61-ամյա բնակչին սպանել է 47-ամյա հարևանը Տնտեսագետ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով հասցրել են մահվան Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը․ Գիտնականներ ՆԱՏՕ-ն հավատարիմ է Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ գործընկերությանը. Ստոլտենբերգ
Հարցում

Դանիական հիմնադրամը դադարեցնում է Թեղուտի շահագործման համար «Վալեքսին» տրված $62 մլն վարկը

2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։

Այդ վարկը տրամադրել էր կենսաթոշակային հիմնադրամը՝ պայմանով, որ այն ծառայի դանիական FLSmidth ընկերության արտադրած հանքարդյունաբերական սարքավորումների ձեռքբերմանը, իսկ EKF-ը գործարքում ներգրավված էր որպես վարկի չմարման դեպքում գումարի երաշխավոր։ Նման ծրագրերը վարկավորելը կենսաթոշակային հիմնադրամը հիմնավորել էր «պարտատոմսերից ստացվելիք եկամտից շատ ավելի բարձր եկամուտ ապահովող ծրագրերում ներդրում անելու» շարժառիթով։ Ավելի ուշ՝ 2016-ին, FLSmidth ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Շուլցը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է երախտագիտության մեդալով՝ «Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար»:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունից, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունից տեղեկացնում են, որ իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ը նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը Վալեքս ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։

«Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։ Նախքան այս տարվա ամառային արձակուրդները, ծրագրի հավանական դադարեցման մասին առաջին քայլը ձեռնարկեցինք և գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքին, որ դուրս կգանք ծրագրից, եթե հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից»,- ասել է EKF տնօրեն Անեթ Էբերհարդը։ Վարկը պետք է վերադարձվի ամբողջությամբ՝ առանց դանիական կողմերի համար որևէ կորստի։

Դանիական մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի և գործարքը երաշխավորած պետական գործակալության որոշումը համընկավ այն օրվա հետ, երբ «Էքստրա Բլադետ» թերթում պետք է վերատպվեր դանիացի հետաքննող լրագրող Յենս Մալինգի հոդվածը հանքի ներկայիս վիճակի և դանիական ներդրումների մասին՝ օգոստոսին ավելի քիչ ընթերցողներ ունեցող մեկ այլ դանիական թերթում տպագրված վեց մասից բաղկացած ծավալուն շարքի հիման վրա։

Լրագրողը հետաքննությունը սկսել էր դեռևս 2016-ին և հստակ հարցադրումներ էր արել դանիական մարմիններին։ Դանիայում լույս տեսած հետաքննության թարգմանությունը և դրան եղած արձագանքների մասին նյութը կհրապարակենք ավելի ուշ։ «Էքստրա Բլադետի» այն հարցին, թե արդյոք գործակալությունը պատասխանատվություն է վերցնում համայնքին ու բնությանն արդեն հասցված վնասների համար, Անեթ Էբերհարդը պատասխանում է.

«2013-ին, երբ մենք մտանք (ծրագրի մեջ), հանքն արդեն իրականություն էր՝ անկախ նրանից, մենք կմասնակցեինք դրան, թե՝ ոչ։ Սակայն FLSmidth-ից սարքավորումներ գնելն օգնեց, որպեսզի մենք նաև հստակ պահանջներ ներկայացնենք, որոնք այլապես հանքին չէին ներկայացվի, և այդ առումով որոշակի դրական տեղաշարժեր են եղել։ Սակայն, ցավոք, հանքը չբավարարեց հենց սկզբից մեր դրած պահանջները, որոնք կոչված էին որոշակի չափանիշներ պահպանելուն»։

Յենս Մալինգի հոդվածը մանրամասնորեն նկարագրում է հանքի շահագործման հետ կապված ինչպես բնապահպանական, այնպես էլ՝ իրավական, համայնքի բնակիչների իրավունքների խախտման, նույն ընկերության կողմից Ալավերդում շահագործվող պղնձաձուլարանի խնդիրները։ Մալինգի լուսանկարները հստակ ցույց են տալիս Շնող գետի աղտոտումը Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերով, իսկ Թեղուտի պոչամբարի սեյսմակայուն չլինելու, և, ընդհանրապես, պոչամբարների կառուցման չափանիշներին չհամապատասխանելու մասին տվյալները հիմնված են Համաշխարհային Բանկի պատվերով շվեդ երկրաբան մասնագետների հետազոտության և եզրակացությունների վրա։

Վարկի դադարեցման մասին հաղորդագրության մեջ EKF-ը հիշատակում է հենց այս խնդիրները՝ ջրերի աղտոտումը, պոչամբարի հետ կապված խնդիրներն ու Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքային պայմանների վատթար վիճակը։ «Էքստրա Բլադետում» հրապարակված են նաև Վալեքսի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Թադևոսյանի խոսքերը, որ պոչամբարից եղել են վթարային հոսքեր, «որոնք որևէ կերպ չեն աղտոտել գետը»։ Ինչ վերաբերում է պոչամբարի սեյսմակայունությանը՝ «այն աշխարհում կլինի ամենաբարձր պատնեշ ունեցող պոչամբարը, գտնվում է ինժեներների վերահսկողության ներքո, անհասկանալի է, թե ինչի վրա է հիմնված Համաշխարհային բանկի զեկույցը»,- ասել է Վալեքսի պատասխանատուն։

Թեև EKF-ը գրում է, որ 2013 թվականին իրենց որոշումը հիմնված է եղել տարբեր խորհրդակցությունների վրա, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ, նրանք թաքցնում են Հայաստանում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից իրենց ներկայացված հանգամանալից նամակին և հետագա տարբեր հանդիպումներին հնչած հորդորներին, ինչպես նաև Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչների ստորագրահավաքին ընթացք չտալու իրենց վարքագիծը։ Բացի այդ, տարբեր ակտիվ մարդիկ և խմբեր, տարիներ շարունակ բարձրաձայնել են հանքում առկա խախտումների ու էկոլոգիական խնդիրների մասին։ Դիմումներ են գրվել դանիական տարբեր իրավապաշտպան կառույցների, աջակցություն է ցուցաբերվել հետաքննող լրագրողների աշխատանքին Հայաստանում։

Դեռևս 2014-ին ՍիվիլՆեթն իր հետաքննական հոդվածում մեջբերել է EKF փոխտնօրենի հետևյալ խոսքերը․ «Առևտրային լավ հնարավորություն (ենք ապահովում) դանիական արտահանողների համար, որոնք արտասահմանում պայմանագրերի շուրջ են բանակցում: Եթե նրանք ի վիճակի են մրցունակ վարկային պայմաններ և հուսալի արտադրանք առաջարկել, ապա վաճառքի բոլոր շանսերն առկա են: ՍիվիլՆեթի լրագրողն այնուհետև եզրակացրել է. «Ուստի արդեն կարևոր չէ, որ բնապահպանական և սոցիալական վտանգների համար Թեղուտի հանքը կոշտ քննադատության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»։

Դանիայի կողմից նման կոշտ գնահատականներով ֆինանսավորման դադարեցումը մի քանի բանի կարող է հանգեցնել՝ ընկերության սնանկացման, ինչը շատ սպասված բան է՝ որպես նախապայման Թեղուտի հանքը օր առաջ փակելու, լանդշաֆտը հնարավորինս վերականգնելու, հոսող պոչամբարը փակելու և վտանգները չեզոքացնելու, էկոհամակարգը կամաց-կամաց վերականգնելու, ինչպես նաև մարդկանց գյուղատնտեսական և այլ գործունեությունները չթունավորված տարածքներում վերսկսելու համար։ Ուստի համայնքի բնակիչները պետք է պատրաստ լինեն իրենց կյանքը վերականգնելու տեսլականին և, առավել քան երբևէ, համախմբված լինեն։

Այս որոշման ընդունման վրա ազդեցություն է ունեցել նաև այն, որ ձախողվել են Հայաստանում իրավիճակը պարտակելու և ամեն ինչ «գերազանց» գնահատող զեկույցներով շարունակաբար վարկատուներին և ներդրողներին ներկայանալու փորձերը։ Պատասխանատվության կոչերն ու հանրային ճնշումն ինչպես Հայաստանի ներսից, այնպես էլ՝ Դանիայի լրագրողների կողմից, ի վերջո հանգեցրել են մի որոշման, որով դանիական գործակալությունն ու վարկատու հիմնադրամը կանխել են իրենց վարկանիշի շատ ավելի կտրուկ անկումը, քանի որ հետաքննական հոդվածները սկսում էին արտատպվել ու կարող էին հանգեցնել հզոր հանրային արձագանքի Դանիայում և այլ երկրներում։ Այս որոշումն արտացոլում է մտահոգ քաղաքացիների երկարատև տարիների աշխատանքի արդյունքը։

Այս լուրը նաև հերթական անգամ փաստում է, որ միջազգային չափանիշներ մեջբերող հանքարդյունաբերական ընկերությունները պարզապես խաբեբաներ են՝ մի բան, որ ասվել է Վալեքսին, այժմ էլ ասվում է մնացած ընկերություններին։ Բոլոր այն վտանգները, որ բնապահպաններն ու գիտնականները վկայակոչել են նախքան հանքերի բացվելը՝ որպես հանքերի շահագործումն անթույլատրելի համարող հանգամանքներ, իրականություն են դարձել և ահռելի վնաս հասցրել բնությանը, մարդկանց ու տնտեսությանը»։

Լուսանկարը՝ դանիացի լրագրող Յենս Մալինգի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan