Հրաձգություն ամերիկյան բիզնես այգում
ԱՄՆ Մերիլենդի տարածքում հոկտեմբերի 18-ին հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղի շերիֆի թվիթերյան գրառումը։
«Մենք կարող ենք հաստատել, որ հրաձգության վայրում ենք՝ Emmorton բիզնես այգում։ Կա մի քանի վիրավոր»,– գրել է նա։
CNN–ը հայտնում է, որ վիրավորվել է 5 մարդ։ Հրաձիգը դիմել է փախուստի, նրան որոնում են։