Լուսնի վրա հսկայական քարանձավ են գտել
Kaguya տիեզերական սարքի միջոցով ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լուսնի մակերեսին մոտ 50 կմ երկարությամբ քարանձավ կա, հայտնում է The Japan Times–ը։
Մասնագետների կարծիքով ժայռե խոռոչը կարող է ապագայում աստղագնացների համար ապաստան ծառայել։ Նրանք նշել են, որ քարանձավն առաջացել է մոտ 3.5 մլրդ տարի առաջ հրաբխային ակտիվության հետեւանքով։ Այն Մարիուսի բլուրներ կոչվող լավային կուտակումների բուրգի տակ է։
Լուսնի շուրջ պտտվող արհեստական արբանյակը սկզբում հայտնաբերել է 50 մ շառավղով եւ այդքան խորությամբ խոռոչ։ Ռադիոալիքների ուսումնասիրության արդյունքում հաջողվել է պարզել, որ դա մուտք է դեպի երկար լավային խողովակ։
Տիեզերագնացները ենթադրում են, որ քարանձավը կարող է հարմար վայր լինել աստղագնացների համար մշտական բազա կառուցելու համար։ Այն մարդկանց կպաշտպանի արեւի եւ տիեզերական ճառագայթներից։