Էստոնիայում սեւ անձեւ է տեղացել (ֆոտո)
Էստոնիայում սեւ անձեւ է տեղացել: Սեւ տեղումներ են գրանցվել Յարվամաա, Էլվա եւ Յիգեւա քաղաքներում, հատնում է Delfi-ն: Դրանից հետո գորշ փրփուր է առաջացել:
Օդերեւութաբան Թայմի Պալյակի խոսքով՝ արբանյակային լլուսանկարներում տեսանելի է, որ Էստոնիա է հասել Պորտոգալիայում բռնկված հրդեհների ծուխն ու մուրը եւ Սահարա անապատից փոշին: Երեքշաբթի Տալլինը 13 ժամ խավարի մեջ է թաղվել:
«Մենք դիտարկել ենք արբանյակային լուսանկարները, նաեւ Ֆինլանդիայի օդերեւութաբանական ծառայությունն է հաստատել, որ մեզ է հասել Պորտուգալիայի հրդեհների ծուխն ու մուրը, ինչպես նաեւ մասնակի՝ Սահարայից փոշին»,- ասել է օդերեւութաբանը ERR ռադիոնորությունների հետ զրույցում:
«Մեր տրամադրության տակ տեղեկություններ չկան օդի քիմիական բաղադրության մասին, քանի որ նման չափումներով չենք զբաղվում»,- հավելել է նա:
NEWS.am