Պայթյուն պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ. մեղադրեցին լրագրողներին
Քիչ առաջ խափանվեց ՀՀ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ եթերը: Պատճառն այն է, որ նիստը լուսաբանող լրագրողներից մեկը փորձեց համակարգիչը միացնել նիստերի դահլիճում առկա վարդակներից մեկին եւ այդ պահին տեղի ունեցավ պայթյուն:
Նիստը նախագահող Հրայր Թովմասյանն էլ, ով չի հանդուրժում իր նիստերին լրագրողներ ներկայությունը, օգտվելով առիթից ասաց. «Էլի լրագրողները, որ ասում եմ նիստերին մի եկեք»:
Նիստը լուսաբանող լրագրողները նրան պատասխանեցին. «Ազգային ժողովի վարդակներն են անսարք, խնդիրը կարգավորեք»:
Այժմ նիստը շարունակվում է բնականոն: