Այսօր՝ 19 մարտի 2024թ., 00:00
Լյուքս դասի տիեզերական ճամփորդություններով զբաղվող ընկերությունը ուղևորներին կես միլիոն դոլարանոց ուտեստ կառաջարկի Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց Քնած մարդկանց ուղեղը հասկանում է արտաբերված բառերի իմաստը. գիտնականներ Հարի Քեյնը վնասվածք է ստացել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ՝ պահանջում են. Արշակ Կարապետյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին Արագածոտնում ձյան առատ տեղումներ են (տեսանյութ) Ռուսական ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար. Սպիտակ տուն Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Ոստիկանությունը հորդորում է կապել ամրագոտիները, այլապես՝ կտուգանեն ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության հարցը «Ցեղասպանության հակադարձում. Արցախի հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության. հայտարարություն 2023-ի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ «Տրաբզոնսպորի» ֆանատների բախումը (տեսանյութ) Մոլդովայում ձերբակալել են ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդուն Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Մարսի մակերեսին միլիարդավոր խառնարանների ձևավորման համար մեկ երկնաքար է պատասխանատու Կլիմայի ակտիվիստները խափանել են Հռոմի հայտնի մարաթոնը՝ «մահաբեր ամռան» մասին նախազգուշացնելու համար Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկում ձյուն է տեղում Հնագետները հայտնաբերել են, թե որտեղ է խորտակվել 17-րդ դարում անհետացած բրիտանական լեգենդար ռազմանավը Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․ Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղար Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի թշնամիներին ընտրություններում Պուտինի հաղթանակի կապակցությամբ Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Արտակ Բեգլարյան Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը Ստոլտենբերգ. Մենք հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնել Օրվա խորհուրդ Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը Մոսկվայի հայերի միությունում ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդին Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը Տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը Վլադիմիր Պուտինն, ըստ նախնական տվյալների, ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Ֆերմերին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ մուտանտ ոչխարներ բուծելու համար Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ (տեսանյութ) ԱՄՆ-ն Ճապոնիային է վերադարձրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հափշտակված 22 պատմական նմուշ Երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խաղшտներից մեկին պարտք է 50 մլն դոլար Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած անձին դատարանը կալանավորեց ՀՀ-ում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ ճնշում կար, որ պետք է քաղաքապետարանում բոլորին հանեմ, նոր մարդկանց բերեմ. Մարության 38-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ-ում ընտրությունների քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևերը Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. նրա ծոցագրպանում կանեփ է հայտնաբերվել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում Եթե Փաշինյանը պատրաստ է տալ հայկական տարածքներ, պարտավոր է նաև պահանջել վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակը․ Օսկանյան Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը «Դոմոդեդովոյում» դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել․ քաղաքապետ Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան Մենք Սուրբ լեռ ունենք, Արարատն է․ Բագրատ Սրբազան «00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կալանավորները չեն ենթարկվել ծառայողների պահանջներին և տեղափոխվել են պատժախցեր ՆԳՆ փրկարար ծառայությունը Զովունի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մանրամասներ է հայտնել Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի Կին ուղևորին չենթարկվելը վարորդի համար տխուր հետևանք է ունեցել Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Օրվա խորհուրդ ՏԵՂԵԿԱՆՔ № 41՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Օրվա խորհուրդ Պատգամավորներից ովքեր են մեկնելու ՌԴ՝ դիտարկելու նախագահական ընտրությունները Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնել քաղաքապետարանում խուզարկությունից Binance-ի թոփ մենեջերներ Ղամբարյանը և Անջարվալան ձերբակալվել են Նիգերիայում. Wired Գևորգ Պապոյանին կփոխարինի Ծովինար Վարդանյանը Գյումրու Տիմիրազևի փողոցի 61-ամյա բնակչին սպանել է 47-ամյա հարևանը Տնտեսագետ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով հասցրել են մահվան Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը․ Գիտնականներ ՆԱՏՕ-ն հավատարիմ է Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ գործընկերությանը. Ստոլտենբերգ
Հարցում

21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ` վարկերով

21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ` վարկերով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանում իհարկե գոյություն ունեն մասնավոր ընկերություններ, որոնք զբաղվում են վերամշակմամբ՝ մեկը թղթի, մյուսը պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի, որոշները մարտկոցների, մետաղների եւ այլն: Ու թեեւ տեղային լուծումները ավելի լավ են, քան դրանց իսպառ բացակայությունը, այնուամենայնիվ, համակարգային մոտեցումը միակ տարբերակն է ոչ միայն աղբի վերամշակման խնդիրն արագորեն լուծելու, այլ նաեւ հանրության շրջանում աղբի հանդեպ զգուշավոր վերաբերմունք ձեւավորելու, աղբը տեսակավորելու, իրերը վերօգտագործելու նպատակով:

Իսկ արագ գործելն անհրաժեշտություն է, քանի որ արագ են նաեւ հողերի, ջրերի եւ օդի աղտոտման տեմպերը, ուստի եւ այս հարցին լուծում տալը բխում է բոլորիս՝ առողջ միջավայրում ապրելու կարիքից:

Սակայն Հայաստանում համակարգային, պետական մակարդակով ոչ միայն մինչ օրս չի տրվել լուծում աղբի վերամշակման խնդրին, այլեւ նորնորանոր վարկեր են տրամադրվում Հայաստանին «ավանդական» աղբավայր կառուցելու համար:

2015թ. հուլիսին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվել է վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաեւ Եվրոպական ներդրումային բանկը եւ եւս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական եւ բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Ըստ ծրագրի նկարագրության՝ այս աղբավայրը նաեւ բնապահպանական օգուտ կտա, քանի որ կկրճատվի 3000 տոնա մեթան գազի արտանետումը, ինչը համարժեք է 60.000 տոնա ածխաթթու գազին: Մեթան գազի առաջացման պատճառը աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհներն են:

Նշենք, որ Նուբարաշենի ներկայիս աղբավայրը գործում է 1960-ականներից եւ այնտեղ կուտակված է մոտ 6-ից 8 միլիոն տոննա կոշտ թափոն: Տարեկան այս աղբավայր է տեղափոխվում 300-360 000 տոննա ծավալով թափոն:

Նոր սանիտարական աղբավայրը նախատեսվում է կառուցել գործող աղբավայրի անմիջական հարեւանությամբ՝ մոտ 29հա տարածքում: Այն նախատեսված է լինելու 28 տարվա համար եւ 40 մ բարձրությամբ առավելագույն լցման հասնելուց հետո ժամանակավոր մակերեսային մեկուսացում է նախատեսվում՝ 30 տարի հետսպասարկման փուլով (թափոնների կուտակման ավարտից հետո այս փուլում կարգավորվելու են աղբավայրից դուրս եկող արտահոսքերը՝ հող եւ ջուր հնարավոր ներթափանցումները կանխարգելելու համար):

Նոր աղբավայրի տարբերությունը հնից կայանում է նրանում, որ մեկուսացվելու է հիմքը, որպեսզի աղբի եւ հողի միջեւ չլինի շփում, բացի այդ պետք է լինեն սպասարկման կենտրոններ՝ աղբահավաք մեքենաների անիվների լվացման նպատակով, աղբավայրը պիտի լինի ցանկապատ եւ լուսավորված եւ այլն: Աղբավայրից արտահոսքերը հավաքվելու են դրա համար նախատեսված ռեզերվուարում: Իսկ թափոններից առաջացող գազերը հավաքվելու են գազահորերում եւ այրվելու են:

Չնայած որ նշված առավելությունները կարեւոր են, սակայն աղբահանության խնդիրը, ըստ էության, լուծում չի ստանում այս ծրագրով, քանի որ հիմնական բնապահպանական խնդիրները մնում են չլուծված. դրանք են՝ աղբի վերամշակման խնդիրը, այրվող գազը որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր չկիրառելը, վտանգավոր թափոնների խնդիրը, քանի որ այս աղբավայրը նախատեսված է լինելու քաղաքային եւ նմանատիպ այլ ոչ վտանգավոր թափոնների համար: Ծրագրում այդպես էլ նշված է, որ «աղբի վերամշակման ԵՄ պահանջը չի կարող կիրառվել այս մակարդակի ծրագրի համար, ուստի եւ սույն ծրագրի ազդեցությունից դուրս է համարվել»: Եվ դա այն դեպքում, երբ Նուբարաշենի կենցաղային աղբի 25%-ը բաղկացած է թափոններից, որոնք չեն կենսաքայքայվում, իսկ պլաստիկ թափոնների թիվը 1989թ.-ից ավելացել է 10 անգամ (աղբյուր):

Ինչ վերաբերում է այրվող գազերից էներգիայի արտադրման հնարավորությանը՝ ապա այս տարբերակը եւս մերժվել է՝ այս տարբերակի շահագործման եւ տեխնիկական սպասարկման բարձր ինքնարժեքի, թափոնների այրման դեպքում այրման արգասիքները հեռացնելու համար լրացուցիչ տարածք հատկացնելու պատճառով:

Այսինքն, թափոնները վերամշակելու համար, միգուցե նաեւ էներգիա ստանալու համապատասխան համակարգեր տեղադրելու համար՝ հետագայում լրացուցիչ գումարներ կպահանջվեն, ամենայն հավանականությամբ վարկերի տեսքով:

Մինչդեռ դեռեւս 2002 թ.-ից սկսած քաղաքապետարանի եւ ճապոնական «Շիմիձու» ընկերության միջեւ բանակցություններ էին ընթանում աղբավայրի 52.3 հա տարածքում իրականացնել կենսագազի օգտահանման եւ էլեկտրական էներգիայի արտադրման ծրագիր, որի շրջանակներում պետք է տեղադրվեր 1.4ՄՎտ հզորությամբ գազամխոցային շարժիչով էլեկտրաէներգիայի գեներատոր, որը կաշխատեր աղբավայրից ստացվող մեթան գազով: Այդ ծրագրով ոչ միայն բնապահպանական լուծում կտրվեր գազի արտանետումներին, քանի որ դրանց ծավալը կկրճատվեր 21 անգամ, այլեւ Հայաստանը կունենար սեփական վերականգվող հումքից էլեկտրաէներգիա, չհաշված տարեկան 550 հազար ԱՄՆ դոլար եկամուտը եւ տեղադրված համակարգը կառուցումից հետո անհատույց Երեւանի քաղաքապետարանին փոխանցելը: Ճապոնական կողմն էլ այդ կերպ Կիոտոյի արձանագրությամբ ստանձնած իր պարտավորությունները կիրականացներ՝ ուղղված մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար:

Սակայն հետագայում էկոնոմիկայի նախարարությունը վերապահումներ արեց ծրագրի իրականացման շուրջ՝ պատճառաբանելով, թե իբր ճապոնական ընկերությունը մենաշնորհային դիրք կունենա Նուբարաշենի աղբավայրում, որը կսահմանափակի աղբահանության բնագավառում այլ օպերատորների ներգրավման հնարավորությունը: Ընդ որում այս որոշման մեջ դեր է խաղացել նաեւ Համաշխարհային բանկը, ով գնահատել էր նման ծրագիրը որպես «ֆինանսական ռիսկերի բարձր աստիճան» պարունակող, եւ դա այն դեպքում երբ ճապոնական կողմն ինքն էր փակում ողջ ծախսերը (աղբյուր):

Արդեն 2009թ.-ին կնքված համաձայնագրի շրջանակներում ճապոնական ընկերությանը հատկացված մի փոքր հատվածում (7.5հա) ընկերությունը տեղադրել է աղբավայրում առաջացող կենսագազի հավաքման կայան, ուր սակայն գազը պարզապես հավաքվում ու այրվում է եւ դրանից չի արտադրվում էներգիա: Չնայած դրան՝ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2009-ից մինչ օրս Նուբարաշենում բիոգազի այրման միջոցով ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են ավելի քան 100.000 տոննայով: Ճապոնական ծրագրի լիարժեք իրականացման դեպքում այս թիվը կեռապատկվեր:

Նշենք, որ ճապոնական ընկերությունը նախնական ծրագրով ներդնելու էր 8մլն ԱՄՆ դոլար, իսկ արդեն ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածի՝ 16 տարիների ընթացքում հայկական կողմի հասույթը կազմելու էր 8մլն 800 հազար ԱՄՆ դոլար: Այսինքն, Նուբարաշենի աղբավայրի կենսագազի այրումից ստացած եկամուտները կայանի՝ 2002թ-ից ի վեր գործարկելու դեպքում արդեն 2018թ.-ին հայկական կողմն ինքնուրույն կարող էր սկսել 8մլն ԱՄՆ դոլար ներդնել նոր աղբավայր կառուցելու ծրագրում, կամ էլ աշխատեր վերամշակման կայանների ստեղծման ուղղությամբ:

Ավելին, 2014թ.-ին ՎԶԵԲ-ի տրամադրած 3.5 մլն եվրո վարկի փոխարեն, որով 8 նմանատիպ աղբավայր պետք է կառուցվի Կոտայք եւ Գեղարքունիք մարզերում, Հայաստանը կարող էր ինքնուրույն փակել ծախսերը:

Սակայն հայկական կողմը ոչ միայն առ այսօր հրաժարվում է ծրագրերից, որոնք լուծումներ կարող են տալ բնապահպանական խնդիրներին, այլեւ հրաժարվում է թեթեւացնել Հայաստանի առանց այն էլ ծանր վարկային բեռը: Հիշեցնենք, որ 2016թ.-ի դրությամբ ՀՀ պարտքը կազմում է 5.9 մլրդ ԱՄՆ դոլար, այսինքն ՀՆԱ-ի 55%-ը:

Հետաքրքրական է, որ 2013թ.-ին Հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու նախընտրական ծրագրում առկա է եղել աղբահանության խնդրին լուծումներ տալու դրույթը, որով նախատեսված էր 5 տարվա մեջ աղբի տեսակավորման եւ վերամշակման ձեռնարկություններ հիմնել: Չնայած նախընտրական ծրագիրը չի իրականացվել՝ միանշանակ կարելի է եզրակացնել, որ իշխող խումբը շատ լավ գիտակցում է խնդրին լուծում տալու կարեւորությունը, սակայն նրանց անգործությունն ու կամքի բացակայությունը թույլ են տալիս արձանագրել ներկայիս կառավարության պատճառով գլոբալ կլիմայական փոփոխություններում Հայաստանի բացասական ներդրումը, ինչպես նաեւ կառավարության կողմից մարդու՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքի խախտումը: Դե իսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանի առջեւ խիստ պահաջներ չդնելու եւ ոչ կայուն ծրագրեր ֆինանսավորելու արդյունքում դառնում են ներկայիս կառավարության գործած իրավախախտումների մեղսակից:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan