Մեկ շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է 1.414.900 դրամի վնաս
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․
ապօրինի ծառահատման եւ փայտանյութի տեղափոխման 14 դեպք,
մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,
ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք,
հողի օգտագործման եւ պահպանման պահանջների խախտման 2 դեպք,
բուսական աշխարհի պահպանության եւ օգտագործման պահանջների խախտման 2 դեպք:
Արձանագրված թվով 29 իրավախախտումների դեպքերից 13-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել 1.210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
16 գործ դեռեւս գտնվում է ընթացքի մեջ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.414.900 դրամ:
Ընդամենը գանձվել է 1.140.700 դրամ: