«Էրդողան, դու սկզբում բերա՛նդ լվա, նոր խոսա». թուրք կուսակցապետ
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ է արձագանքել նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հասցեին Էրդողանի քննադատություններին։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե լրիվ անտեղի են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություններն ուղղված նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հասցեին։ «Էրդողան, դու սկզբում բերանդ, լվա, նոր Էջեւթի մասին բան ասա։ Մարդ պիտի մի քիչ բարոյականություն ունենա։ Էջեւիթն ի՞նչ էր արել։ Գրպանն էր լցրե՞լ, թե՞ պետությունն էր թալանել»,–ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։