Աշխարհի բնակչությունը- 2017. Որտեղ է Հայաստանն առաջատար
ԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ողջ աշխարհում ներկայացրել է իր «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը
ԵԿԱՄՏԱՅԻՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ․
Աշխարհի 25 ամենահավասար երկրներից տասը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում են, որտեղ է նաև Հայաստանը: Այդուհանդերձ, այստեղ էլ անհավասարություն առկա է թե՛ երկրների միջև, թե՛ երկրների ներսում:
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում եկամտային անհավասարությունն ամենամեծն է Թուրքիայում: Աշխարհում ամենամեծ տնտեսական անհավասարությունը Հարավային Աֆրիկայում է, ամենափոքրը՝ Ուկրաինայում: Աղբյուրը՝ ՀԲ:
ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆ․ ԱԵԿԱ տարածաշրջանում ամենաբարձրը Ղրղզստանում է (76/100.000 կենդանի ծնունդի հաշվով), ամենացածրը՝ Բելառուսում՝ (4/100.000): Հայաստանում՝ 19.6/100.000 (2013-2015):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանը 2008 թ․-ին գրեթե կրկնակի ավելացրեց մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրեց ծննդօգնության պետական հավաստագրեր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ: Արդյունքում հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացավ անհավասարությունը: Այս առումով Հայաստանը հայտնվեց աշխարհում առաջատար դիրքերում:
ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԵՎ
Կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությունը․
Ողջ աշխարհում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև ճեղքվածք կա՝ ի վնաս կանանց: ԱԵԿԱ տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում:
Բացի այդ, կորելացիոն կապ կա շնչին ընկնող բարձր համախառն ներքին արդյունքի և ցածր գենդերային անհավասարության միջև:
Հասարակությունները տարբեր կարծիք ունեն տղամարդկանց և կանանց կրթության և աշխատանքի իրավունքների վերաբերյալ:
ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ
ԱԵԿԱ տարածաշրջանում վաղ տարիքում ծննդաբերությունների առումով առաջատարը Ադրբեջանն է: 15-19 տարեկանում ամենաքիչ ծնունդները գրանցվում են Բոսնիայում և Հերցեգովինայում: Հայաստանի համար այս ցուցանիշը կազմում է 23՝ 1000 15-19 տարեկան կնոջ հաշվով:
Ամբողջությամբ՝ այստեղ