Կրակոցներ Նոր Նորքում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով կարողացել են կանխել և կարգի հրավիրել Նոր Նորք վարչական շրջանում հոկտեմբերի 15-ին կրակոցներ արձակող տղամարդուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։30-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվում, որ Լյուքսեմբուրգի փողոցի 3-րդ շենքից կրակոցներ են արձակում։
Ոստիկանները նշված շենքի 3-րդ բնակարանից Ոստիկանություն են բերման ենթարկել 27-ամյա Սեյրան Մելքոնյանին։ Հայտնաբերվել է նաև «ՄՈ-153» տիպի 12 տրամաչափի 1 փողանի որսորդական հրացանը։
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։