Մրցակցությունը հանուն սիրո ուժեղացնում է Աստծու հանդեպ հավատը
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հակառակ սեռի ուշադրությանը արժանանալու համար \"պայքարում\" մրցակցի առկայությունը ուժեղացնում է մարդու կրոնական զգացմունքները:
Արիզոնայի Պետական Համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել են 269 ուսանող: Նրանց ցուցադրվել են աղջիկների և տղաների նկարներ, և ասել, որ այդ ուսանողները իրենց համար զույգ են փնտրում:
Այնուհետև կամավորներին առաջարկել են 10 բալանոց սանդղակով արտահայտել իրենց համաձայնությունը հետևյալ արտահայտությունների հետ. \"ես հավատում են Աստծուն\", \"ավելի լավ կլիներ, եթե կրոնը ավելի մեծ դեր խաղար մարդկանց կյանքում\", \"հավատքը կարևոր է առօրյա որոշումներ կայացնելու գործում\" և այլն:
Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների մոտ կրոնական զգացմունքները ուժեղացել են, երբ նրանց ցուցադրվել են միևնույն սեռի մեկ այլ մարդու` իրենց համար պոտենցիալ հակառակորդի նկարը:
Հետազոտողների կարծիքով, կրոնական զգացմունքների այդպիսի ենթագիտակցական \"հարմարվածությունը\" ուժեղացնում է սեփական գրավչության մեջ համոզմունքը: