1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 սեպտեմբերի 2018թ., 00:00
«Եդինայա Ռոսիա»-ն ծանր պարտություն է կրել միանգամից երկու մարզերում նահանգապետի ընտրություններում Իրանում վերջին հրաժեշտն են տալիս շաբաթօրյա ահաբեկչության տասնյակ զոհերին Հայկ Մարությանը պատրաստ է ծառայել ամեն վայրկյան Ճանապարհ, որը կտանի դեպի սահմանադրական ճգնաժամ Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի Անգլիական թիմի ֆուտբոլիստը 2 ամսում 3 զավակ է ունեցել Շավո Օդաջյանն ու Սիրուշոն համատեղ նորություն կներկայացնեն Քանի թիկնապահով և մեքենայով կարող է շրջել օլիգարխը Պատգամավորի ընկերությունը՝ դատարանում Արթուր Դավթյանին դատի տալու հետքերով Քանկոր. Մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն՝24 ժամ Ձեր կողքին Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել Է պաշտոնից Այսօրվանից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը Նկարչուհի Մարինա Աբրամովիչի գլխին հարվածել են սեփական նկարով Windows-ով համակարգիչները սպառնալիքի ներքո են Արցախի ՊԲ ավիացիան սեպտեմբերի 25-28-ը ուսումնամարզական շրջաթռիչքներ կիրականացնի «Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 % Հեղափոխությունը ստացավ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը. Լեւոն Զուրաբյան Ինչ եղավ Ուգանդայի հետ, երբ իշխանությունը պատկանում էր «ժողովրդին» (Տեսանյութ) ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ Քայլը» դաշինքին Փաշինյանն առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով Հեծանվորդը հայտնվել է մեքենայի վրա, մխրճվել է պատի մեջ և ողջ է մնացել «Արսենալը հաղթեց առանց Հենրիխ Մխիթարյանի» «Ռեալն» ու «Բարսելոնան» կրկին ուժեղ են բոլորից Կանադայում ջրարջը տուն է ներթափանցել և կերել հացաբուլկեղենը Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ԱՄՆ իշխանությունները կխստացնեն «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ) Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ) Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները Զ. Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Նեյմարի արաքը հուզել է երկրպագուներին (տեսանյութ) Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում Տեսախցիկը ֆիքսել է Քուվեյթում ահեղ ավազամրրիկի «գրոհը» (տեսանյութ) Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները «Իմ քայլը» ստացել է 82,58 %, ԲՀԿ-ն՝ 6,19 %, «Լույսը»՝ 4,73 % ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողները հնարավոր ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով Ոստիկանությունը 54 ահազանգ է ստացել ընտրության ընթացքի վերաբերյալ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին Ջրհեղեղ և հրաբխի ժայթքում Բաքվում (տեսանյութ) Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ 990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Ալիևը կանխատեսել է միջազգային դիտորդների գնահատականը Երևանում դեռևս չկայացած ընտրություններին Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը «Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր Աննախադեպ ճնշում ԲՀԿ-ի նկատմամբ. հիմա էլ քրգործ են հարուցել ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 23,72 տոկոսը Էրդողանը հույս ունի Բեռլին այցի արդյունքում կարգավորել Գերմանիայի հետ հարաբերությունները ԱՄՆ-ը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը Երեւանը փորձադաշտ չէ, որ չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելով. «Երկիր ծիրանի» Ռոհանին հայտնել է Ահվազում ահաբեկչությանը ԱՄՆ-ի մասնակցության մասին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 9,39 տոկոսը. ԿԸՀ ԱԺ ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան Նիկոլ Փաշինյանը շեղեց քարոզարշավի ընթացքը Հիմա էլ ոստիկանները մեր շտաբների դիմաց կանգնած են. Նաիրա Զոհրաբյան Վանեցյանն ԱԱԾ առաջին պետն է, որ ապրում է կառավարական ամառանոցում Օրվա հանդիպումների անոնս Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել Պերմի գաղութում ինքնասպան է եղել հայտնի «օրենքով գող» Վովա Վագոնը Զախարովան կոչ է արել բելառուսներին «եղբայրներ» ասել Ռուսաստանը պատրաստակամ է «Հյուսիսային հոսք-2»-ն իր հաշվին կառուցել Կեղծ ահազանգերով ոստիկանությունը խուզարկում է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը (Տեսանյութ) Ահաբեկչության ընթացքում Իրանում 24 մարդ է մահացել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ Камеди Клаб-ը Երեւանում Յուրա Մովսիսյանը մարզվում է «Չիկագո»-ի ընդհանուր թիմի հետ «Նորգավիթի ԳԱԻ պոստ» Toyota-ով «ներխուժած» վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ (Տեսանյութ) Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել «Երազանքի աշխատանքի» հաստիք Կանադայում Թայլանդում մարդկանց կբանտարկեն աղավնիներին կերակրելու համար Ահաբեկչություն Իրանում ռազմական շքերթի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ներկա կլինեն 84 պետությունների ղեկավարներ
Հարցում

Էն Երևանը. Լուսինե Հովհաննիսյան

Պարոնյան-Լեո խաչմերուկի մեծ ապակիներով փոքր հացի խանութը երկու հասարակարգ է տեսել ու մի պատերազմ: Հիմա դեղատուն է, հիմա մեծ է թվում: Եթե հին Երևանը համարում ենք Էրեբունին, ապա մեր հացի խանութը մոտավորապես միջին Երևանն է: Ես հիշում եմ այն 1978-ից:
Մեր հացի խանութը երեք վաճառողուհի ուներ՝ սովետական տիկիններ Ասյան, Ռոզան ու Քնքուշը, որոնցից մի ողջ մանկություն, մի ամբողջ խորհրդային էպոխա, մի քնքուշ բառ չլսեցինք: Բայցևայնպես, հացի խանութի տիկինները, որոնց ոչ վտիտ ուսերին էր հարակից բակերի ու փողոցների հացամատակարարումը, հարակից բակերի աղջիկ-տղաների համար «տոտա» էին, ոմանց համար՝ «ծյոծյա» ու միայն մի մարդ նրանց տիկին պիտի կոչեր, եթե ժամանակները համընկնեին, բայց, ավաղ ժամանկները չհամընկան ու նա, ով «տիկին» պիտի ասեր իրենց , հանդիպեց իննսունականների անցումային շրջանի հացի խանութի մի պատահական վաճառողուհու ու չկարողացավ պատկերացում կազմել հացի խանութի մասին ու սովետական «բուխանկաների» նման փարթամ Ասյայի, մատնաքաշի նման ձիգ ու չոր, բայց իր արժեքն իմացող Ռոզայի ու բատոնի տեսքի Քնքուշի մասին: Այդ մարդը, որ նրանց «տիկին» կանվաներ, հայտնվեց խորհրդային երկրի բերանքսիվայր փլուզումից հետո ու չիմացավ, որ հացի խանութն ուներ իր ներքին կանոնադրությունը, սահմանադրությունը, հիերարխիկ աստիճանը: Ասյան, Ռոզան ու Քնքուշը սովետական էության ամենապարզ դրսևորումներն էին:
Խորհրդային ցորենառատ երկրում (թող ոչ ոք ինձ չփորձի համոզել հակառակը, որովհետև մեր տան հացի հարցը երրորդ դասարանից մեծ պատասխանատվությամբ կրում էի ես) միշտ հացի խնդիր կար: Հացի խանութի մեքենան գալիս էր Լեոյից, մտնում Պարոնյան փողոց, շրջադարձ անում ու կանգնում խանութի աստիճանների մոտ: Մենք՝ խորհրդային երեխաներս, տարբեր դաստիարակություն ստացած շիմպանզեների նման կպնում էինք հացի խանութի մեծ ապակիներին, որ ճիշտ դիրքավորվենք ու երբ հացի խանութի երկրորդ դուռը բացվի մեքենայից հացի արկղերն ընդունելու համար, չդրոշմվի Ռոզայի չոր ու երկար ձեռքը որևէ մեկիս թիկունքին, կամ Ասյայի խելահեղ ծղրտոցի առիթը չդառնայինք: Քնքուշը համեմատաբար լուռ էր, բայց միշտ դժգոհ: Եվ այսպես, բացվում էր հացի խանութի երկրորդ դուռը, վարորդի կողքին նստած մարդը իջնում էր, որ հացի արկղերը երկար մետաղական կեռով հանի բեռնատարի ներսից, ու տա կանանցից որևէ մեկին: Ամեն օր այդ սպասված պահին պարտադիր հնչում էր հանապազօրյա բլից- կռիվը: Ասյան կամ Ռոզան տալիս էին հանապազօրյա հարցը մեքենայի ուշացման մասին: Ու մոտ երեք րոպե հնչում էր մարդու ու գազանի խոսքի արանքում ինչ-որ դիալոգ, որից Ասյան ու Ռոզան միշտ հաղթող էին դուրս գալիս:
Հացերն արագ շպրտվում էին խանութի դարակների վրա ու նույն արագությամբ չքանում բակի տղաների կեղտակորույս մատերի մեջ: Խորհրդային տարիներին մի «հրաշալի» ավանդույթ կար, որը վերացավ նոր հասարակարգում. մարդիկ մատներով, առանց ձեռնոցի կամ բռնիչի սեղմում էին հացը, որ համոզվեն, որ նոր ստացվող հացը թարմ է: Իմ լարվածությունը հասնում էր գագաթնակետին, երբ բակի տղաների կեղտակորույս մատերից փրկված հացերից մեկը, իմ գլխի վերևով մեծերից ինչ-մեկը հասցնում էր վերցնել, ես փորձում էի ճարպիկ երևալ, մի քայլ էի անում դեպի դարակները, արդեն պիտի վերցնեի ամենալավ թխածներից մեկը ու, հանկարծ Ասյան կամ Ռոզան վերցնում էին լավ թխած հացը, որ պահեն մոտակա բակերի հայտնի տրեստի կառավարիչներից մեկի բազմադարս կիսաշրջազգեստով ու փետրավոր ժակետներով տիկնոջ համար:
Ամեն օր հաց առնել կարողանալը գործ էր, որ հմտություն էր պահանջում:
Հացի մեքենան գալիս էր օրը երեք անգամ՝ առավոտյան իննին,տասներկուսին և երեկոյան վեցին: Ասյան, Ռոզան ու Քնքուշը գիտեին ում համար քանի հաց պիտի պահեն, որ նրանք անհերթ տանեն: Երկրում կարգ կար, կանոն կար, հո այսօրվա պես չէր: Ինձ թվում է անարդարության հանդեպ առաջին ջղաձգումներս ոչ թե դպրոցում,այլ հացի խանութում եմ վաստակել: Ասյան ու Ռոզան սովորեցրին ինչը ինչից հետո է:
Հացը դեռ ոչինչ, հացի հանդեպ առանձահատուկ կիրք չունեի: Կար մի ուրիշ բան, որ կարող էր խելքից հանել ինձ: Չգիտեմ մյուս խորհրդային հացի խանութներում ինչպես, բայց մերում պոնչիկանոցի պոնչիկ էին ստանում: Նրանք ,ովքեր պոնչիկի մասին պատկերացումը կազմել են Գրանդ Քենդիի պոնչիկներից, իհարկե կարող են ասել, թե գիտեն ինչ է պոնչիկը, բայց դուք գայիք ու տեսնեիք խորհրդային սակավահրուշակ ժամանակներում, ձեր բակի հացի խանութում մետաղական արկղերով պոնչիկանոցի պոնչիկ տեսնելն ինչ խելագարեցնող հաճույք էր, մանավանդ երբ հերթը գոյանում էր առավոտվա ութից, իսկ մեքենան գալիս էր իննին, ու Ասյան ու Ռոզան կանխավ մետաղական արկղից երկու ձեռքով մի քսան հատ միանգամից վերցնում էին, մատերը կպնում էին միայն առաջին ու վերջին պոնչիկին, իսկ արանքի տասնութն իրար կպած ամուր մնում էին օդում, Ասյան ու Ռոզան դրանք դնում էին դրամարկղի տակի դարակում, որ տրեստի կառավարիչի կամ դրանցից մեկի կանայք ու երեխաները հանգիստ քնից արթնանային, լվացվեին, հագնվեին ու գային վերցնեին: Մենք սպասում էինք ութից: Ու էն պրոֆիլակտիկ տագնապը, որ մեզ կարող է պոնչիկ չհասնել՝ սպանում էր ամեն մարդկային բան: Պոնչիկի հոտը տնից բերած, մի քիչ մաշված մոմլաթե տոպրակների միջից, առավոտյան ջրցան կապույտ մեքենաներով լվացվող փողոցներում ու պոնչիկի վրայի շաքարափոշին ինձ օգնել են հայերենի մի բառի բացատրությունը պատկերավոր զգալուն. «զգլխիչ» բառի բացատրոթյունը միշտ նույնացրել եմ Լեո-Պարոնյան հացի խանութի ստացած մետաղական արկղերի մեջ, շաքարափոշու մեջ թաթախված պոնչիկանոցի պոնչիկի հոտի հետ: Ուրիշ ոչ մի բանի «զգլխիչ» բառը չի սազում:
Ասյան ու Ռոզան մոտ տասնմեկ տարի ինձ չմտցրին իրենց ֆավորիտների ցուցակի մեջ: Միայն խորհրդային երկրի փլուզումից մի քիչ առաջ, մի օր մայրս մտնում է հացի խանութ ու տեսնում, որ Ասյան բարձր ճնշում ունի: Դեղ, մածուն, լիմոն, հանքային ջուր ու հոգատարություն թերապիայից հետո ես տասնմեկ տարի անց մի օրում մտա ֆավորիտների ցանկ: Երկիր էր, կարգ կար, բան կար, հո էսպես չէր:
Հետո աննկատ, չհասկացա երբ, որովհետև ութսունութին հաց առնելու ժամանակ չունեի, ոչ էլ ութսունիննին ու չիմացա ոնց պատահեց, որ Ասյան, Ռոզան ու Քնքուշը գնացին խանութից ու հայտնվեց մի կերպարիկ, որը չափազանց շատ էր համապատասխանում ժամանակներին: Ժամանակներն արդեն իննսունմեկ-իննսուներկու, իննսուներեք թվերն էին: Հացի խանութի խորհրդային կարգն ու բարքը վերացել էր: Քաոս էր տիրում երկրում ու հացի խանութում: Հացի խանութը պատերազմ էր տեսնում: Հացի խանութի նոր կերպարիկը հացերը պահում ու տալիս էր վերավաճառողներին ու շահույթ ուներ նրանցից, իսկ խանութի աբորիգեն-հաճախորդները մնում էին անհաց: Օրերը գնալով դժնդակ էին դառնում ու հացի խանութի կոնտինգենտը գնալով փոխվում էր: Տրեստի կառավարիչների կանայք կամ արդեն մոսկվաներում էին, կամ իրենք էլ էին հացի հերթ կանգնում ու զարմանում կյանքի դժվարությունների վրա: Նոր մարդիկ էին հայտնվում, ամենատարբեր մարդիկ: Ու նրանց մեջ հրաշալի արևմտահայերենով մի սփյուռքահայ, որի ով լինելը չիմացա, այն ժամանակ չիմացա: Նա ընդհանրապես չէր հասկացվում ինչու է հերթի մեջ, որովհետև վստահ եմ, եթե այդ տարիներին հայտնվել էր Երևանում, ուրեմն կարող էր օրվա հացն հայթայթել մի ավելի հեշտ ճանապարհով: Շատ կիրթ մարդ էր, չէր ինտեգրվում բոլորովին հացի խանութի կենսափիլիսոփայությանը: Նա ուներ այնքան շվարած աչքեր, որ ցանկացած նորմալ մարդու մեջ ցանկություն էր առաջանում ասելու՝ «դու մնա տանը, ես կառնեմ, կբերեմ քո հացը»: Բայց ասող էլ չկար, իհարկե: Կյանքի կռիվ էր:
Սև, լավ կտորից վերակուով, պատկառելի տարիքի մարդըը մեր իննսունականների «դուտի կուրտկաների» արանքում, ոնց որ ուրիշ կինոյից լիներ, երբ կողքից հեռուստացույցի ալիքներն արագ փոխում են ու չես հասկանում, թե այ էս մի կերպարը որտեղից հայտնվեց նայվող կինոյի մեջ:
Նրա արևմտահայերենը «արա, հոշշ, սով ես արա» խանութի բազմաբարդ ձայնարկությունների մեջ հնչում էր այնպես, ինչպես կհնչեր «Կաստա դիվան», Կալասի կատարմամբ Ալեգրովայի համերգի ժամանակ:
Ինչպես ամեն պատմություն, սա էլ պիտի ունենա իր կուլմինացիան. Պատկառելի տարիքի սփյուռքահայը մի օր չդիմացավ քաոսին ու, լավ խնամված չոր մատը թափահարելով, վանկատելով, լացակումած բղավեց խանութում նոր հայտնված վաճառողուհու վրա. «Հա-ցեր-նիիիս տուրրրր»:
Լռություն իջավ խանութում, բակի կիսասոված, գիշերները ավտոներից բենզին քաշող տղաները քարացան նախքան կասեին. «սով ես արա» ու կհռհռային լսածի վրա, բայց մինչ այդ նոր հայտնված վաճառողուհի-կերպարիկը վերարկուի վրայից հագած կեղտոտ սպիտակ խալաթի գրպանից հանեց ձեռքը ու ցուցամատը տնկած սրբեց քթից հոսող արտադրությունը ու մի անտեսք հացի կտոր շպրտեց մարդու վրա: Հացը ընկավ ցեխոտ գետնին: Վերավաճառողներից մեկը խնամքով վերցրեց, սրբեց ու տարավ «Փակ շուկայի» մոտ վերավաճառելու:
Սև վերարկուով մարդը չհանդիպեց հացի խանութի Ասյային,Ռոզային ու Քնքուշին,որոնց անպայման ինքը «տիկին» կկոչեր ու իրենք առաջին անգամ կլսեին իրենց մասին «տիկին» բառը ու ընդգծված վերաբերմունքով կպահեին նրա հացը,որ ցույց տան իրենց հյուրընկալ ու մեծ սիրտը: Իսկ երբ սև վերարկուով մարդը ուշանար, Ասյան ու Ռոզան անպայման իրար կհիշեցնեին. «Ախչի, էն ախպարի հացը պահել ե՞ս»: Բայց նրանք չհանդիպեցին:
Սև վերարկուով մարդը այդ ցեխոտ, մանր ձյունոտ օրը հեռացավ լրիվ մոլորված: Ապրում էր մեր կողքի մուտքում: Հացի խանութում նրան էլ չտեսա: Բայց նրա պահանջը մի տեսակ կախվեց երկրի վրա տասնյակ տարիներ. «Հա-ցեր-նիսսս տուրրր» …. Երևանը Էրեբունի է, թե Էրեբունի չէ, այս պահին կարևոր չէ, Երևանում են մնացել մեր մանկության հացի խանութները, որոնք ոչ մի գերակա շահով չես ջնջի:
Լուսինե Հովհաննիսյան
Աղբյուրը` Hetq.am

website by Sargssyan