Ադանա քաղաքում փլուզվել է տասնչորս հարկանի շենք

Թուրքական Ադանա քաղաքի ղեկավարը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետեւանքով փլուզվել է տասնչորս հարկանի շենք։
Հզոր երկրաշարժը զգացվել է երկրի 10 նահանգներում, մոտ 22 հետցնցում է գրանցվել, եւ դրանք շարունակվում են մինչեւ այժմ, ասել է Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավար Սուլեյման Սոյլուն ТRТ հեռուստաալիքի եթերում։
Առաջին ցնցումը եղել է 7,4 մագնիտուդի, հետցնցումները՝ ավելի քան 6 մագնիտուդի։ Փրկարարները մաքրում են փլատակները։ Թուրքիան միջազգային օգնություն է խնդրել։
Արտակարգ իրավիճակների վարչությունը նշել է, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Կահրամանմարաշ նահանգի Փազարջիք շրջանում, տեղի ժամանակով ժամը 4.17-ին։