Սամվել Բաբայանն առողջական խնդիրներ ունի. նիստը հետաձգվեց
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով փողերի լվացման դրվագով այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստը հետաձգվեց: Ամբաստանյալ Սամվել Բաբայանը գրություն էր ուղարկել դատարանը` նշելով, որ առողջական խնդիրներ ունի եւ չի կարող ներկայանալ դատարան:
Նշենք, որ այսօր դատարանում պետք է ցուցմունք տային ամբաստանյալներ Սամվել Բաբայանը, Արմեն Պողոսյանը եւ Սանասար Գաբրիելյանը: Նախորդ դատական նիստին ցուցմունք տալուց հրաժարվել էին Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը, հրապարակվել էին նրանց նախաքննական ցուցմունքները:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am