1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 սեպտեմբերի 2018թ., 00:00
Մեկ տարում նշանակում է՝ ե՛ւ 3 ամիս, ե՛ւ 9 ամիս, ե՛ւ 1 տարի հետո. ՀՅԴ–ն արտահերթի մասին Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու ընտրություններում հաղթած ուժերին «Եդինայա Ռոսիա»-ն ծանր պարտություն է կրել միանգամից երկու մարզերում նահանգապետի ընտրություններում Իրանում վերջին հրաժեշտն են տալիս շաբաթօրյա ահաբեկչության տասնյակ զոհերին Հայկ Մարությանը պատրաստ է ծառայել ամեն վայրկյան Ճանապարհ, որը կտանի դեպի սահմանադրական ճգնաժամ Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի Անգլիական թիմի ֆուտբոլիստը 2 ամսում 3 զավակ է ունեցել Շավո Օդաջյանն ու Սիրուշոն համատեղ նորություն կներկայացնեն Քանի թիկնապահով և մեքենայով կարող է շրջել օլիգարխը Պատգամավորի ընկերությունը՝ դատարանում Արթուր Դավթյանին դատի տալու հետքերով Քանկոր. Մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն՝24 ժամ Ձեր կողքին Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել Է պաշտոնից Այսօրվանից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը Նկարչուհի Մարինա Աբրամովիչի գլխին հարվածել են սեփական նկարով Windows-ով համակարգիչները սպառնալիքի ներքո են Արցախի ՊԲ ավիացիան սեպտեմբերի 25-28-ը ուսումնամարզական շրջաթռիչքներ կիրականացնի «Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 % Հեղափոխությունը ստացավ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը. Լեւոն Զուրաբյան Ինչ եղավ Ուգանդայի հետ, երբ իշխանությունը պատկանում էր «ժողովրդին» (Տեսանյութ) ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ Քայլը» դաշինքին Փաշինյանն առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով Հեծանվորդը հայտնվել է մեքենայի վրա, մխրճվել է պատի մեջ և ողջ է մնացել «Արսենալը հաղթեց առանց Հենրիխ Մխիթարյանի» «Ռեալն» ու «Բարսելոնան» կրկին ուժեղ են բոլորից Կանադայում ջրարջը տուն է ներթափանցել և կերել հացաբուլկեղենը Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ԱՄՆ իշխանությունները կխստացնեն «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ) Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ) Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները Զ. Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Նեյմարի արաքը հուզել է երկրպագուներին (տեսանյութ) Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում Տեսախցիկը ֆիքսել է Քուվեյթում ահեղ ավազամրրիկի «գրոհը» (տեսանյութ) Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները «Իմ քայլը» ստացել է 82,58 %, ԲՀԿ-ն՝ 6,19 %, «Լույսը»՝ 4,73 % ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողները հնարավոր ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով Ոստիկանությունը 54 ահազանգ է ստացել ընտրության ընթացքի վերաբերյալ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին Ջրհեղեղ և հրաբխի ժայթքում Բաքվում (տեսանյութ) Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ 990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Ալիևը կանխատեսել է միջազգային դիտորդների գնահատականը Երևանում դեռևս չկայացած ընտրություններին Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը «Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր Աննախադեպ ճնշում ԲՀԿ-ի նկատմամբ. հիմա էլ քրգործ են հարուցել ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 23,72 տոկոսը Էրդողանը հույս ունի Բեռլին այցի արդյունքում կարգավորել Գերմանիայի հետ հարաբերությունները ԱՄՆ-ը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը Երեւանը փորձադաշտ չէ, որ չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելով. «Երկիր ծիրանի» Ռոհանին հայտնել է Ահվազում ահաբեկչությանը ԱՄՆ-ի մասնակցության մասին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 9,39 տոկոսը. ԿԸՀ ԱԺ ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան Նիկոլ Փաշինյանը շեղեց քարոզարշավի ընթացքը Հիմա էլ ոստիկանները մեր շտաբների դիմաց կանգնած են. Նաիրա Զոհրաբյան Վանեցյանն ԱԱԾ առաջին պետն է, որ ապրում է կառավարական ամառանոցում Օրվա հանդիպումների անոնս Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել Պերմի գաղութում ինքնասպան է եղել հայտնի «օրենքով գող» Վովա Վագոնը Զախարովան կոչ է արել բելառուսներին «եղբայրներ» ասել Ռուսաստանը պատրաստակամ է «Հյուսիսային հոսք-2»-ն իր հաշվին կառուցել Կեղծ ահազանգերով ոստիկանությունը խուզարկում է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը (Տեսանյութ) Ահաբեկչության ընթացքում Իրանում 24 մարդ է մահացել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ Камеди Клаб-ը Երեւանում Յուրա Մովսիսյանը մարզվում է «Չիկագո»-ի ընդհանուր թիմի հետ «Նորգավիթի ԳԱԻ պոստ» Toyota-ով «ներխուժած» վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ (Տեսանյութ) Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել «Երազանքի աշխատանքի» հաստիք Կանադայում Թայլանդում մարդկանց կբանտարկեն աղավնիներին կերակրելու համար
Հարցում

Գումբուրդոյի միջադեպի մասին

Ջավախքում իրավիճակի լարվածությունը չի բխում ոչ Վրաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից: Այն կարող է բերել տարածաշրջանային լրացուցիչ լարվածության, ինչը վտանգավոր է: Վրաստանի նորագույն պատմության ընթացքում այդպիսի տարբեր իրավիճակներ ստեղծվել են: Բարեբախտաբար` առայժմ հաջողվել է դրանց ինչ-որ լուծումներ գտնել եւ լարվածությունը թուլացնել:

Այդ շրջաններում ձեւավորված են տեղական իշխանության մարմիններ, կան Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, գործող հայկական եկեղեցիներ, հասարակական կազմակերպություններ, ակտիվ անհատներ: Տրամաբանական է, որ նրանք ունենան իրենց հիմնական եւ կարեւոր խնդիրների վերաբերյալ միասնական օրակարգ եւ դրանց լուծման ուղղությամբ աշխատեն Վրաստանի իշխանության տարբեր մարմինների հետ: Իհարկե դա հեշտ չէ, միշտ լինում են երկուստեք տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, կան անհատական, խմբակային եւ քաղաքական տարբեր շահեր: Բայց առանց դրանք հաղթահարելու հնարավոր չի որեւէ հարց լուծել:

Վերջերս Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքարի տեղադրման շուրջ առաջացած լարվածությունը դրանցից մեկն է: Այս եկեղեցու պատկանելության շուրջ լարված բանավեճը նոր չէ: Այն պարբերաբար ընթանում է հիմնականում գյուղի բնակչության եւ վրացական շրջանակների միջեւ արդեն 20-25 տարի: Այդ թեման վաղուց պետք է փակված լիներ, հատկապես որ եկեղեցին պատմական հուշարձան է, և պատմական հուշարձանի պատկանելության հարցը պատմամշակութային խնդիր է: Անթույլատրելի է, որ եկեղեցու բակում խաչքար տեղադրելու հարցը բերեր գյուղի բնակչության եւ ոստիկանության բախմանը: 90-ական թվականներին այլ իրավիճակ էր, այլ տրամաբանություն եւ այլ պատկերացումներ: Իրենց դերն ունեին նաեւ էմոցիաները:

Տարածաշրջանում նոր էին ձեւավորվում պետական ինստիտուտները եւ միջպետական հարաբերությունները: Սակայն 21-րդ դարում ընթացող գլոբալ եւ տարածաշրջանային լուրջ գործընթացների պարագայում եկեղեցու բակում խաչքարի տեղադրումը կամ դրա արգելքը բախումներով չի ուղեկցվում: Այստեղ մեծ անելիք ունեն նշված տեղական բոլոր կառույցները: Լուրջ անելիք ունեն նաեւ Վրաստանի իշխանությունները, որովհետեւ ոստիկանության գործողությունների համաչափությունը եւս առնվազն կասկածելի է: 

Խաչքարի տեղադրումը չի կարող համարվել առացքային հարց հայ-վրացական հարաբերություններում։

Հայ-վրացական սերտ հարաբերությունները շատ կարեւոր են եւ Հայաստանի եւ վստահաբար` Վրաստանի համար: Դրանք եղել են ոչ միայն միջպետական ֆորմալ հարաբերություններ, այլ ընդգրկել են գրեթե բոլոր բնագավառները` տնտեսական, մշակույթային, գիտական, բարեկամական եւ այլ:

Այդպիսի հարաբերություններով հետաքրքրված է նաև Վրաստանի հայությունը, հատկապես՝ Ջավախքի հայությունը: Այդպիսի հարաբերությունների պարագայում բազմաթիվ խնդիրներ կամ չեն ծագի, կամ ավելի հեշտ կլուծվեն:

Խաչքարի տեղադրման տհաճ միջադեպը մեկ անգամ ևս վկայում է, որ
հայ-վրացական հարաբերությունների այսօրվա օրակարգը բավարար չէ. այն բավարար չափով ինտենսիվ չէ և չի ընդգրկում հարեւան եւ բարեկամ երկրների հարաբերություններին հատուկ հնարավորությունները, ընդհուպ մինչև Վրաստանի հայության ազգային, կրթական եւ մշակույթային խնդիրները: Անհրաժեշտ է ընդլայնել այդ օրակարգը: Դրա համար հսկայական պոտենցիալ կա: Մենք ընդհանուր շահ եւ հետաքրքրություններ շատ ունենք: Հակառակ պարագայում մենք 21-րդ դարի այսօրվա փոխադարձ անհրաժեշտ օրակարգի փոխարեն կունենանք նախորդ դարի 90-ականների զգացմունքային-տարերային տեսլականը, որը ուղղակի չի դիմանա ժամանակի պահանջներին։

«Այլընտրանքային նախագծեր խումբն» առաջիկայում հանդես կգա հայ-վրացական հարաբերությունների օրակարգի վերաբերյալ ընդգրկուն առաջարկություններով:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan