Սպորտային մեքենաներ վարելը բարձրացնում է տեստոստերոնը
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ թանկարժեք մեքենաներ վարելիս տղամարդկանց մոտ արական հորմոն տեստոստերոնի մակարդակը բարձրանում է, իսկ հին մեքենաներ վարելիս` իջնում:
Մոնրեալի Կոնկորդիա Համալսարանի գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել են 39 երիտասարդ տղամարդիկ: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկվել է 1 ժամ վարել նոր Porsche 911 Carrera մեքենան, իսկ այնուհետև ևս մեկ ժամ ընտանեկան Toyota Camry մեքենան, արտադրված 16 տարի առաջ: Փորձարկման ժամանակ հետազոտության մասնակիցներից վերցնում էին նրանց թուքի նմուշները, տեստոստերոնի պարունակությունը ստուգելու համար:
Պարզվել է, որ Porsche 911 Carrera մեքենան վարելիս, այդ հորմոնի պարունակությունը տղամարդկանց մոտ բավականին բարձր է եղել: Ավելին, ամենաշատը տեստոստերոն արտադրվել է քաղաքի կենտրոնի այն վայրերում վարելու ժամանակ, որտեղ իգական սեռի ներկայացուցիչները շատ են եղել: Մինչդեռ Toyota Camry մեքենան վարելու ժամանակ տեստոստերոնի պարունակության փոփոխություն չի նկատվել, ավելին` մայրուղով վարելիս, որտեղ \"հանդիսատեսի\" պակաս կա, այն նույնիսկ բավականին ցածր է եղել:
Գիտնականների կարծիքով տղամարդկանց օրգանիզմի նմանատիպ ռեակցիան պայմանավորված է նրանով, որ թանկարժեք մեքենա վարելը կանանց ուշադրությունը գրավելու համար \"սեռական ազդակների\" փոխանցման ձևերից է: Հետազոտության արդյունքները օգնում են հասկանալ, թե ինչու են շատ տղամարդիկ գնում թանկարժեք սպորտային մեքենաներ այսպես կոչված \"միջին տարիքի կրիզիսի\" ժամանակ, երբ տեստոստերոնի քանակության մակարդակը իջնում է: