Երկար մատնեմատը` մեծ կրքի նշան
Գիտնականները պարզել են, որ մարդու սեռական բնույթի մասին կարելի է պատկերացում կազմել նրա ձեռքի մատերի երկարության և համաչափության միջոցով:
Լիվերփուլի համալսարանի գիտախումբը համեմատել է տարբեր կապիկների ցուցամատերի և մատնեմատերի երկարության համաչափությունը դրանց սեռական և սոցիալական ակտիվության հետ: Այսպիսով, պարզվել է, որ որքան երկար են մատնեմատերը, այնքան սեռապես ավելի ակտիվ ու ագրեսիվ են կապիկները:
Ինչպես նշում են գիտնականները, ձեռքի մատների երկարությունը կախված է սաղմի զարգացման շրջանում մոր հորմոնալ վիճակից: Եթե դեռ չծնված երեխան առնչվում է մոր օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակի հետ, ապա հետագայում նա ոչ միայն ձեռք է բերում զուտ տղամարդկային հատկանիշներ, այլ նաև ունենում է երկար մատնեմատ: Էստրոգենի բարձր մակարդակի դեպքում նկատվում են հակառակ նշանները:
Քանի որ տեստաստերոնը և էստրոգենը մարդու օրգանիզմում նշանակալի դեր են խաղում, դրանց մակարդակը կարելի է որոշել նաև մատերի երկարության միջոցով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որքան երկար է տղամարդու մատնեմատը, այնքան շատ սեռական հարաբերություններ է նա ունեցել իր կյանքում: Ինչ վերաբերում է կանանց, ապա այն կանայք, որոնց ցուցամատի և մատնեմատի երկարությունը գրեթե նույնն է, կարող են հանգիստ ամուսնանալ և ունենալ շատ զավակներ: Մասնագետների կարծիքով` առավել երկար մատնեմատերով կանայք ավելի շատ հակված են նույնասեռական կապերի: