Ոչ ոք այլևս չի կարող վստահել ԱՄՆ-ին. Իրանի ԱԳ նախարար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս է գալիս բոլոր համաձայնագրերից, այդ իսկ պատճառով մյուս երկրները այլևս չեն կարող վստահել ԱՄՆ-ին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Իրանցի նախարարի խոսքով՝ ՍՄՆ-ի նկատմամբ վստահության բացակայությունը վերաբերում է ոչ միայն միջուկային գործարքին:
«Այդ վարչակազմը դուրս է գալիս բոլոր համաձայնագրերից: Ոմանք դա անվանում են ներկայիս վարչակազմի մարտավարություն: Այն դուրս է եկել Ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրից, դուրս է գալիս Փարիզի կլիմայական համաձայնագրից, ՅՈւՆԵՍԿՕ-ից: Այդ իսկ պատճառով մարդիկ այլևս չեն կարող վստահել ԱՄՆ-ին»,- ասել է Զարիֆը: