Աննախադեպ տվյալներ ուղեղի խոսքային կենտրոնի աշխատանքի մասին
Սան-Դիեգոյի Կալիֆոռնիական Համալսարանի գիտնականներին հաջողվել է աննախադեպ տվյալներ ստանալ ուղեղի խոսքային կենտրոնի աշխատանքի մասին: Էպիլեպսիայից տառապող մի քանի հիվանդների գլխուղեղում տեղադրվել են հատուկ ազդանշանային սարքեր, որոնք հաստատել են այն փաստը, որ ուղեղի խոսքային կենտրոնը միաժամանակ կառավարում է մի քանի ֆունկցիաներ:
Ի սկզբանե այդ մեթոդը պիտի թույլ տար բժիշկներին հայտնաբերել հիվանդությունների աղբյուրները: Սակայն այդ ամենի հետ մեկտեղ, նրանք կարողացան նաև հայտնաբերել ուղեղի խոսքային կենտրոնի բազմաթիվ ֆունկցիաներ: Պարզվում է, որ Բրոկի կենտրոնը ավելի բազմաֆունկցիոնալ է, քան կարծում էին գիտնականները: Այն մասնակցում է բազմաթիվ ֆունկցիաների իրագործմանը` կարդալուց մինչև բառեր արտասանելը:
Ավելին, Բրոկի գոտին ակտիվացնում է այդ ֆունկցիաները ոչ թե միաժամանակ, այլ հաջորդաբար: Օրինակ` այն ընկալում է բառը աչքի տեսնելուց 200 միլիվայրկյան հետո: Եվս 120 միլիվայրկյան հարկավոր է, որպեսզի փոխվի բայի ժամանակաձևը կամ գոյականի թիվը: