Իռլանդիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել «Օֆելյա» փոթորկի պատճառով
Իռլանդիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել «Օֆելյա» փոթորկի մոտենալու պատճառով։
Իռլանդիայի օդրեւութաբանական ծառայությունից հայտնել են, որ փոթորիկը կարող է վերածվել հետմերձարեւադարձային ցիկլոնի՝ երկուշաբթի մոտենալով երկրի ափերին։
Փոթորիկը ուժեղ քամի կբերի՝ մինչեւ 80 կմ/ժ արագությամբ, իսկ պոռթկումների պահերին՝ մինչեւ 130 կմ/ժ, փոխանցում է The Independent-ը։