Ռուս ֆոտոմոդելը ջրասույզ է արել Ուոլ Սթրիթի բանկիրի Mercedes-ը
Ռուսաստանցի ֆոտոմոդելը վրեժ է լուծել իր սիրելիից՝ ջրում խորտակելով նրա Mercedes S400-ը։
24-ամյա Քրիստինա Կուչման Ուոլ Սթրիթի բանկիր Գայ Ջենտիլեին այդպիսով ցույց է տվել, թե ինչ է ինքը մտածում իրենց բաժանման մասին, փոխանցում է Daily Mail-ը։
Պարբերականը փոխանցում է, որ աղջիկը որոշել էր սկսել իր բիզնեսը ու հույս ուներ, որ բանկիրն իրեն 50 հազար դոլար կտա բիզնես գաղափարի համար։ Սակայն վերջինիս հրաժարվելուց հետո նա թեյ էր լցրել տղամարդու երեսին եւ փախել ռեստորանից՝ տանելով Mercedes S400 մակնիշի մեքենան։
Թերթի տվյալներով՝ մեքենան արժի մոտ 100 հազար դոլար։