Ֆրանսիան ԱՄՆ կոնգրեսին կոչ է անում չվերանայել Իրանի միջուկային գործարքը
Ֆրանսիան ԱՄՆ կոնգրեսին կոչ է անում չվերանայել Իրանի միջուկային գործարքը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը։
«Մենք հույս ունենք, որ կոնգրեսը, որն այս պահին պատասխանատու է հնարավոր բեկման համար, չի վերանայի գործարքը»,- ասել է նախարարը «Ֆրանս Պրես» գործակալությանը։
Նախարարը նաեւ կարծում է, որ համաձայնագրից հետ կանգնելը վտանգավոր նախադեպ կլինի։ «Դա սահմանափակում է միջուկային զենքի տարածումն ու Իրանին հնարավորություն չի տալիս միջուկային զինանոց ստեղծել։ Դա ամուր եւ համաձայնեցված գործարք է»,- նշել է նա։