Կոտ դ’Իվուարում բեռնատար օդանավի վթարի հետեւանքով Մոլդովայի քաղաքացիներ են զոհվել
Կոտ դ’Իվուարում բեռնատար օդանավի վթարի հետեւանքով Մոլդովայի քաղաքացիներ են զոհվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սիդիկի Դիակիտեն։
Ավելի վաղ հայտնել էին, որ մայրաքաղաք Աբիջանից թիչք կատարելուց կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել բեռնատար օդանավ, ինչի հետեւանքով չորս մարդ է զոհվել։ Koaci պորտալի տեղեկություններով՝ օդանավը բեռ էր տեղափոխում ֆրանսիական բանակի համար։
«Ռոյթերը» հայտնում է, որ տուժել է եւս վեց մարդ՝ այդ թվում երկու մոլդովացի ու չորս ֆրանսիացի։
Նշում են, որ այդ օդանավը Ֆրանսիայի բանակն էր գործածում հակաահաբեկչական գործողության շրջանակում։ Թռիչքն իրականացվել է եղանակային վատ պայմաններում։