Բանգլադեշում վայրի փիղը հարձակվել է ռոհինջա փախստականների ճամբարի վրա
Բանգլադեշում վայրի փիղը հարձակվել է ռոհինջա փախստականների ճամբարի վրա, սպանելով չորս մարդու։
Bdnews24со-ն, վկայակոչելով ոստիկանությունը,հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի առավոտյան Կոկս Բազար օկրուգում։ Երկու մարդ տեղում է զոհվել, եւս երկուսը մահացել են հիվանդանոցում։ Զոհվել են մեկ կին ու երեք երեխա։ Կան նաեւ տուժածներ։