Թաիլանդում ուժեղ ալիքները բաց ծով են քշել երեք ռուսաստանցու
Թաիլանդում փրկել են երեք ռուսաստանցու, որոնց ուժեղ ալիքները բաց ծով էին տարել։
Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 14-ին Նայթոն լողափում։ Երեք ռուսաստանցի զբոսաշրջիկ գտնվում էին ափից մոտ 200 մ հեռավորության վրա, երբ ուժեղ ալիքների ու քամու պատճառով սկսել են խեղդվել; Նրանք փրկարարական ժիլետներ չունեին։
Երկու ռուսաստանցիներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ երրորդը հրաժարվել է հոսպիտալացումից։