Տղամարդիկ կնոջն ընտրում են ըստ հոտի
Ժամանակակից գիտությունը թերագնահատում է հոտառության կարեւորությունը մարդու կյանքում: Այս մասին հայտատարում են գիտնականները, ովքեր ուսումնասիրություն են անցկացրել: Հետազոտման մասնակից տղամարդիկ կանանց գրավչությունը գնահատել են ըստ նրանց հոտի, հաղորդում է Planet- today-ը:
Շվեյցարիայի Բեռնի համալսարանի գիտնականները որոշել են պարզել՝ կապված են արդյոք տղամարդկանց հոտերի նախընտրությունը գիստոհամատեղելիության գլխավոր կոմպլեքսի հետ, որն իրենից բջիջների մակերեսին գտնվող սպիտակուցների կոմպլեքս է ներկայացնում:
«Դա շատ կարեւոր բիոլոգիական մեխանիզմ է, որից կախված է իմունիտետի աշխատանքը: Ենթադրվում է, որ զուգընկերոջն ընտրելու մեխանիզմներն օգնում են տղամարդուն կնոջն ընտրել՝ խուսափելով հարազատ գեների կրողներից: Սակայն այս վարկածը չի հաստատվել»,-ասդել են գիտնականները: