Բրիտանուհին ամուսնու վրա 200 դավաճանության համար շան կղանքներ է նետել
56-ամյա բրիտանուհին սկսել է վրեժ լուծել ամուսնուց, երբ պարզել է նրա բազմաթիվ դավաճանություններրի մասին, հաղորդում է Daily Mail-ը:
Ուիթսեյբլ քաղաքի բնակչուհին տան համակարգչում գաղտնի նյութեր է գտել, որտեղ ամուսինը, ում հետ նա 11 տարի ապրել է, 200 կանանց հետ է իրեն դավաճանել: Երկու ամսվա ընթացքում կինը մոտ 1500 անվայել խոսքերով հաղորդսագրություններ է ուղարկել ամուսնուն: Այնուհետ նա ամուսնու վրա շան կղանքներ է նետել:
Այս դեպքից հետո ամուսինը դատարան է դիմել: Կնոջը պարտադրել են 150 ժամ հասարակական աշխատանքեր կատարել, ինչպես նաեւ 850 ֆունտ վճարել։